Եկեք ինձ մոտ. Հիսուսը այսօր էլ կանչում է

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մաթևոս 11.28-29):

Այս խոսքի մեջ Հիսուսը կանչում է անկեղծ մարդկանց, ովքեր բեռնված են կրոնական պարտականություններով: Նա խոսում է մարդկանց հետ, ովքեր հոգնել են իրենց պարտադրված կրոնական կանոններն ու պարտականությունները կատարելու փորձերից:

Ռաբբիները Թորայի համաձայն՝ ճանաչում էին 613 պատվիրան. 365 արգելք և 248 դրական պատվեր: Հիսուսի օրերի փարիսեցիները հավատում էին, որ եթե Իսրայելը գոնե մեկ օր պահի բոլոր 613 պատվիրանները, ապա մեծ փոփոխություն կլինի, և Մեսիան կգա՝ վերականգնելու Իսրայելի թագավորությունը:

Ուստի փարիսեցիները իսրայելացիներին կոչ էին անում իրենց վրա առնել «օրենքի լուծը»: Սա նվիրում էր՝ իրենց լավագույնը անելու, որպեսզի կարողանային պահել 613 պատվիրանները: Փարիսեցիները մեծ ջանասիրությամբ դրդում էին մարդկանց այս նվիրմանը: Եվ ահա Հիսուսը խոսում է հենց այս մասին Մաթևոս 23-ում, երբ ասում է.

«Վայ ձեզ, դպիրներ և փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առաջին, որ ինքներդ չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս մտնել» (Մաթևոս 23.13):

Հիսուսը կոչ էր անում հեռանալ ձեռակերտ կրոնական ավանդույթներից ու մտնել Իր հետ անձնական, նվիրյալ փոխհարաբերությունների մեջ: «Ինձ մոտ եկեք». նա հրավիրում է բազմություններին՝ ասելով. «ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք»:

Քրիստոսի հետ նրա քաղցր լուծը կրելը նման նվիրյալ հարաբերություններում՝ ունի խոստում կատարողների համար. «Ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»: Հունարենը բառացիորեն ասում է. «Ես կհանգստացնեմ ձեզ»: Այլ խոսքերով՝ Նա հանգստություն կտա ձեզ, ինչպես մայրը օրորելով իր երեխային է հանգստացնում:

Այսօր կա հանգիստ քո հոգու համար: Կրիր Քրիստոսի հետ Նրա լուծը, որը քաղցր է և թեթև: Լսո՞ւմ ես, թե ինչպես է Նա կանչում քեզ:

Էդդի Հայըթ