Նա ուրախանում է՝ ողորմելով. Դեյվիդ Ուիլքերսոն

Եթե ձեզ վիրավորում են, վերցրեք գերության մեջ ձեր մտքերը ու խնդրեք Աստծուն. «Օ՜, Տե՛ր, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր վիրավորում են ինձ»: Աստված սիրում է նույնիսկ փողոցում գտնվող ամենամեղավորներին ու անօրեններին: Ուրեմն որքան առավել է Նա սիրում քրիստոնյաներին, որոնք վիրավորել են ձեզ՝ դրանով իսկ դարձնելով իրենք իրենց ձեր թշնամին:

Աստծուն հաճելի չէ պատժել ոչ անօրեններին, ոչ էլ Իր զավակներին: Հակառակը, դա բերում է Նրան ուժեղ ցավ:

Թույլ տվեք ինձ ասել, թե ինչն է ուրախացնում Տիրոջը. «Ո՞վ է Աստված քեզ նման, անօրենություն վեր առնող, և իր ժառանգության մնացորդի մեղքիցն անց կենող, որ չի պահում իր բարկությունը հավիտյան, որովհետև նա ողորմություն սիրող է։ Նա դարձյալ մեզ պիտի ողորմի, նա պիտի ոտնահարի մեր անօրենությունները. և մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը» (Միքիա 7.18-19):

Գոհություն Աստծուն Իր մեծագույն ողորմության համար: Նա ուրախանում է՝ ողորմելով: