Դեկտեմբերի 31-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 31-ը՝ քրիստոնեության պատմության մեջՈ՞վ իր կյանքի ողջ խնայողությունը կնվիրաբերեր մեկ ուրիշին` ինչ-որ կարիքի համար. 19-րդ դարում Ուիլյամ Քուշինգ անունով մի մարդ վարվում է հենց այդպես: Նա իր ողջ ունեցվածքը ներդնում է՝ վճարելով մի կույր աղջկա ուսման վարձը:

Սակայն տվյալ անձնավորությունն առավել հայտնի է որպես օրհներգերի հեղինակ: Քուշինգի առաջին և շատ ճանաչված երգերից մեկն է «Երբ Նա կգա» ստեղծագործությունը: Մնացյալ հայտնի օրհներգերի մեծ մասը գրվել են կյանքում կրած մեծագույն կորուստներից հետո:

Ուիլյամ Քուշինգը ծնվել էր Մասաչուսեթսում 1823թ-ի այս օրը` դեկտեմբերի 31-ին: Նրա ծնողները նրան դաստիարակում էին որպես ունիվերսալիստ, սակայն դեռ պատանեկության հասակից ընթերցելով Աստվածաշունչը` նա դառնում է ուղղափառ քրիստոնյա: Արդեն 18 տարեկանում ընդունում է Հիսուսին՝ որպես իր անձնական Տեր և Փրկիչ: Շուտով ցանկություն է հայտնում ծառայել Աստծուն:

Առաջին անգամ նա հովվություն է անում Նյու Յորքում: Այնուհետ` 1854թ-ին,  Ուիլյամը հանդիպում է և ամուսնանում Ռենա Փրոփերի հետ: Հետագայում ծառայում է մի շարք այլ վայրերում: Շուտով նրա կնոջ առողջականը վատթարանում է, և երբ նրանք ստիպված վերադառնում են Սիրսբուրգ 1870թ-ին, Ռենան այնտեղ մահանում է:

Այս ամենից հետո, Ուիլյամը մասնակի կաթված է ստանում, որի հետևանքով կորցնում է ձայնը և հարկադրված լինում թողնելու քարոզչի իր ծառայությունը: Իր աղոթքներում նա աղերսում էր Տիրոջը` թույլ տալու իրեն շարունակել ծառայությունը: Քուշինգի աղոթքը լսվում է. կարճ ժամանակ անց նա մոտ 300 օրհներգ է հեղինակում, որոնցից ոմանք մինչ օրս գործածվում են եկեղեցում:

«Շարունակի՛ր հետևել Նրան»-ը գրվում է 1878թ-ին: «Ես կհետևեմ Քեզ ամենուր, Հիսո՛ւս, ուր էլ լինեմ…». այս մասին է օրհներգը: Մեկ այլ ստեղծագործություն հիմնված է Սաղմոս 17.8 խոսքի վրա. «Թաքցրու ինձ Քո թևերի ստվերի ներքո…»:

Իսկ ահա «Թող հնչեն երկնքի զանգերը» ստեղծագործությունը գրվում է նախքան այդ դժվարին փորձությունների մեջ ընկնելը: Հետագայում երգահան Ջորջ Ռութն մեղեդի է գրում այդ երգի համար, որը մեծապես սիրվում է քրիստոնյաների կողմից:

Աղբյուր` christianity.com