Անսպասելի նվեր՝ Սուրբ Ծնունդին

Մի քանի տարի առաջ իմ կյանքում դժվարին ընթացք էր: Ամուսինս հիվանդ էր, աշխատավարձս կրճատել էին, փող ընդհանրապես չկար: Սուրբ Ծնունդի օրերին իրավիճակն էլ ավելի վատացավ: Հիշում եմ՝ ինչպես մեկ անգամ գնացի խանութ ձեռքումս ընդամենը 100 ռուբլի ունենալով: Ի՞նչ կարող էի գնել այդքան գումարով:

Անելանելիությունից աչքերս լցվել էին… Քայլում եմ, դիմացս ամենուր ձյան կուտակումներ են: Հանկարծ առջևումս ձյան վրա տեսնում եմ թղթադրամ: Մոտենում եմ՝ հազար ռուբլի: Այն ժամանակ ինձ համար դա մի ամբողջ հարստություն էր: Նայեցի կողքերս, 10 րոպե սպասեցի. ով իմանա, գուցե մեկը կորցրել է ու վերադառնա կորցրածը ետ բերելու: Բայց շուրջս ոչ ոք չկար, միայն ես:   

Եվ հասկացա, որ այդ գումարն ինձ համար էր նախատեսված: Գնացի խանութ և գնեցի մթերքներ տոնական սեղանի համար: Այդ Սուրբ Ծնունդը ես ու ամուսինս անցկացրեցինք: Մեկ տարի անց, արդեն հաջորդ Սուրբ Ծնունդին, մեր ֆինանսական դրությունը կայուն էր, և ես որոշեցի «վճարել պարտքս»: Հազար ռուբլի փոխանցեցի կենդանիների ապաստարանի օգնության համար: Բարության այդ շղթան պետք է շարունակվի:  

Օլգա Բոյարցևա