Սուրբ Ծննդյան նամակ

Lori-Robertson-Christmas-Letter-300x336Բարև, շնորհավոր քո գալիք տոները:

Ողջ երկրում շուտով կսկսվեն Սուրբ Ծննդյան տոները, բայց դրանց 90%-ը բոլորովին անիմաստ են: Ինչո՞ւ:

Խնդրում եմ, խորհի՛ր այս խոսքերի շուրջ այս օրերին…

Հիսուսը եկավ, որ ուղղի այն, ինչ քանդել էր մեղքը:

Եթե ես զարդարում եմ իմ տունը տոնածառի ճյուղերով, փայլերով ու լույսերով, բայց չեմ հասկացել Սուրբ Ծնունդի իմաստը, ապա ես ոչ ավելին եմ, քան մի ձևավորող:

Եթե աշխատեմ առավոտից մինչ գիշեր խոհանոցում՝ պատրաստելով տորթերի, թխվածքների ու հատուկ հյուրասիրությունների զանազան տեսականի, հրավիրեմ հյուրեր՝ իդեալականորեն զարդարված սեղանի շուրջ ուրախանալու, մինչդեռ իմ սրտում չլինի ուրախությունը Հիսուսի Ծնունդի պատճառով, ապա ես ավելին չեմ լինի, քան մի խոհարար:

Եթե աշխատեմ բարեգործական կազմակերպություններում, երգեմ երգեր ծերանոցներում ու իմ ողջ խնայողությունները պատրաստեմ հանձնելու բարեգործական նպատակներով, մինչդեռ ներսումս սեր չունենամ ընտանիքիս հանդեպ, ապա դրանք բոլորը զուր են:

Եթե ես տոնածառը զարդարում եմ աստղերով ու հրեշտակներով, մասնակցում եմ հազարավոր տոների ու երգում երգչախմբում, բայց սրտումս չունեմ Հիսուսին, այդժամ ես չեմ հասկացել, թե ինչում է Սուրբ Ծնունդի իրական իմաստը:

Հիսուսի հանդեպ սերը ընդհատում է իր գործը խոհանոցում՝ երեխային գրկելու համար: Սերը թողնում է բնակարանի զարդարումը՝ կնոջը համբուրելու համար: Սերը ընկերասեր է՝ չնայած ընկճախտին ու ժամանակի պակասին: Սերը չի նախանձում ուրիշների գեղեցիկ տանն ու ընտրված անձեռոցիկների գույներին: Սերը չի բղավում երեխաների վրա, երբ նրանք ոտքի տակ են ընկնում, այլ ընդհակառակը, այն շնորհակալ է, որ նրանք կան և որ կարող են ոտքի տակ ընկնել:

Սերը տալիս է ոչ միայն նրանց, ովքեր կարող են փոխարենը հատուցել: Ընդհակառակը, մեծ ուրախությամբ նա տալիս է նրանց, ովքեր, ի պատասխան, ոչինչ նվիրել չեն կարող: Սերը ամեն բան համբերում է, ամեն բան ծածկում, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի դադարում: Նյութական ամեն բան կմոռացվի, իսկ կերակուրի առատությունը երբեք չի լրացնի սիրո պակասը, տոնածառն էլ կթոշնի, բայց այն նվերը, որ Բարձրյալ Աստվածն է տվել մեզ՝ Հիսուս Քրիստոսով, հավիտյան է:

Սա Ա Կորնթացիս 13-րդ գլխի Սուրբ Ծննդյան տարբերակն է, որ պատմում է Սուրբ Ծնունդի գլխավոր Հերոսի սիրո մասին:

Գլխավորը Սուրբ Ծնունդի մեջ նվեր բացելը չէ, այլ սիրտը բացելը…

Սուրբ Ծնունդը պարզապես պատմական փաստ չէ, այլ այսօրվա փրկության նվերը:

Սուրբ Ծննդյան այս լուսավոր տոներին մաղթում եմ քեզ ու քո հարազատներին, ինչպես նաև՝ մեզ բոլորիս, որ մենք հասկանանք, թե որքան անկատար ու դժբախտ ենք առանց Աստծո սիրո, որ տեսնենք մեր հանդեպ Աստծո սիրո կատարելությունն ու անսահման սերը: Միայն այն ժամանակ, երբ մենք մտերիմ լինենք Աստծո հետ, կկարողանանք ապրել երջանիկ, լիարժեք ու ներդաշնակ կյանքով: Շնորհավորում եմ ձեր տոնը…