Պատկերացրեք առաջին Սուրբ Ծնունդը

NativityՊատկերացրեք, որ դուք ապրում եք Բեթղեհեմում և տեսնում եք երկու մարդու՝ հովտի փոշոտ ճանապարհով անցնելիս. հետիոտն տղամարդու ու էշի վրա նստած մի կնոջ: Նրանք դանդաղ գնում են: Եվ հաճախ կանգ են առնում՝ հանգստանալու:

Ահա նրանք կրկին կանգ են առել ձեր կողքին: Եվ դուք տեսնում եք այդ կնոջ դեմքը, ու ձեր սիրտը սկսում է արագ զարկել: Այդ երիտասարդ կնոջ դեմքին, որ երկար ճանապարհորդությունից գունատ էր ու հոգնած, ժպիտ է փայլում, որը կարծես արտացոլում էր երկնքի ողջ ուրախությունը:

Այս գիշեր դուք արթուն եք: Անբացատրելի կերպով դուք գիտեիք, որ սա մի անսովոր գիշեր է լինելու, և ինչ-որ հատուկ բան պետք է կատարվի: Մի այնպիսի անսովոր բան, որ դուք անգամ վախենում եք շնչել՝ զգուշանալով խախտել լռությունը:

Այս գիշեր Բեթղեհեմում շատ լուռ է: Քաղաքն ասես մի բանի սպասելով՝ լռակյաց ականջ է դնում:

Ուշ գիշեր է, և հանկարծ դրսից աղմուկ է լսվում: Դուք լսում եք տղամարդկանց աղաղակներ, վազում եք դռան մոտ ու նայում մարդկանց, ովքեր գիշերվա մեջ գոռում են:

Ի՞նչ են նրանք ասում: Նրանք տեսել են հրեշտակի:

Հրեշտակն ասել է նրանց Մանուկի մասին, ով ծնվել է Բեթղեհեմում, և նրանք Մանուկին այդ կոչում են «Փրկիչ» ու «Տեր»: Իրենց սեփական աչքերով նրանք տեսել են Մանուկին ախոռում՝ հյուրատան հետևում:

Դուք այլևս չեք ցանկանում լսել ու վազում եք հյուրատան մոտ գտնվող ախոռի մոտ: Հետո դանդաղ, մեղմ մտնում եք ներս…

Ահա այն երիտասարդ կինը՝ փայլող ժպիտը դեմքին: Նրա աչքերը փակ են: Տղամարդը կանգնած է կողքին:

Նրանց հետևում, մսուրի մեջ, Երեխան է դրված՝ փոքր, քաթանի կտորի մեջ փաթաթված: Նա  այնքան քաղցր է քնած, ինչպես ցանկացած նորածին երեխա: Քնած այնպես, ասես աշխարհը չի սպասել հազարավոր տարիներ այս պահին: Քնած այնպես, ասես ձեր կյանքը, իմ կյանքը ու երկրի վրա ամեն ապրողի կյանքը կապված չէ Իր ծնունդի հետ: Քնած է այնպես, ասես հենց այդ պահից աշխարհի բոլոր մեղքերն ու տառապանքները Իր խնդիրը չեն…

Այնուամենայնիվ, ես չեմ նախանձում այն մարդկանց, ովքեր այդ օրերին ապրում էին Բեթղեհեմում, քանի որ նրանք չհասկացան ամենը, ինչ այդ նորածին մանուկը պետք է աներ. հռչակեր ուրախության խոսքեր դժբախտ աշխարհին, սեր ցույց տար մարդկանց, ովքեր այնքան ատելի են ուրիշների կողմից, հաղթանակ տաներ աշխարհի մեղքի ու վշտի վրա:

Մեզ բոլորիս օրհնություն է բաժին ընկել՝ ապրելու այս ժամանակում, երբ Նրա սիրո գործն ավարտված է: Նա նույնքան մոտ է մեզ այսօր, որքան մոտ էր այն ժամանակ Բեթղեհեմում ապրողներին: Եվ անգամ ավելի մոտ, քանի որ մեզ համար այսօր կարիք չկա ձեռք մեկնելու՝ որպեսզի դիպչենք Նրան: