Դեկտեմբերի 30-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 30-ը՝ քրիստոնեության պատմության մեջՋոն Ուիքլիֆի մահվան գույժը փոթորկալից քամու նման տարածվեց ողջ Անգլիայում: 1384թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 30-ին, Ուիքլիֆի սենյակում էին հավաքվել բազմաթիվ ծառայողներ, քահանաներ, այդ թվում՝ նաև նրա հակառակորդները: Վերջիններս հույս ունեին գեթ մեկ ուրացության խոսք լսելու նրանից, սակայն հիասթափված հեռանում են:

Ջոնը չէր կարող խոսել. սրանից երկու օր առաջ նա երկրորդ կաթվածն էր ստացել և այժմ անդամալույծ պառկած էր ու ոչինչ չէր կարողանում ասել:

Ջոնն իր ժամանակի մեծագույն համբավ ունեցող քահանաներից էր: Նրա ունեցած ազդեցությունը հսկայական էր: Օքսֆորդում նա առաջատար գիտնական էր, ինչպես նաև Անգլիայի թագավորի քահանա-սպասավորն էր: Ուիքլիֆը ոչ միայն քննադատում էր միջնադարյան եկեղեցական կազմակերպությունները, այլ նաև դրանց աստվածաբանությունը՝ կոչ անելով վերադառնալ դեպի սուրբգրային արմատները: Քրիստոնյա առաջնորդները պետք է սուրբ և պարզ կենսակերպ վարեն, նա սովորեցնում էր «արածեցնել իրենց հոտը (մարդկանց)», այլ ոչ՝ ցրել այն:

Ջոն Ուիքլիֆն առաջ էր քաշում այն տեսակետը, որ բոլորը պետք է Սուրբ Գիրքն ունենան իրենց մայրենի լեզվով: Այս առումով էլ Աստվածաշունչն առաջին անգամ թարգմանվում է անգլերեն, թեև այն լիովին ավարտին է հասցվում 1395թ-ին՝ նրա մահվանից 11 տարի անց: Այս աշխատանքն իր մեծ ազդեցությունն է ունենում Ուիլյամ Թինդեյլի վրա, ով էլ ձեռնարկում է անգլերեն Նոր Կտակարանի առաջին տպագրությունը:

Ջոն Ուիքլիֆը մահանում է կաթվածից: Կրոնական հեղինակություններն այդպես էլ չեն կարողանում հեռացնել նրան եկեղեցուց, քանի որ վախենում էին հասարակական կարծիքից. մարդիկ սիրում էին Ջոնին, և նա մեծ հռչակ էր վայելում ամենուր: Այդպիսով նրա մարմինը հողին է հանձնվում սուրբ հողում: Սակայն նրա հակառակորդները դրանով չեն սահմանափակվում. այդ օրվանից 30 տարի անց նրանից փորձում են վրեժ լուծել՝ քննադատելով նրա ուսմունքները, ուստի հրամայում են դուրս բերել աճյունը և այրել մնացորդները:

Սակայն նույնիսկ նմանօրինակ քայլը չէր կարող փոխել իրավիճակը: Ինչպես Ջոն Ֆոքսն է ասում նահատակների մասին իր գրքում. «Չնայած նրանք դուրս բերեցին նրա մարմինը, այրեցին նրա ոսկորները և ոչնչացրին նրա աճյունը, սակայն Աստծո Խոսքը և Նրա վարդապետության ճշմարտությունը՝ իրենց պտուղներով և հաջողությամբ չեն կարող այրվել, որ մինչ օրս շարունակում են ունենալ իրենց հսկայական ազդեցությունը»:

Աղբյուր՝  christianity.com