Արձակուրդները լավագույնս անցկացնելու տասը բանալի

Արձակուրդները լավագույնս անցկացնելու տասը բանալիԲոլորս էլ ամեն օր բազում գործեր ունենք անելու: Աշխատանք, ամուսին, երեխաներ, տուն, հետո նորից աշխատանք…

Եվ տարվա ընթացքում բոլորս էլ հոգնում ենք ամենօրյա այս գործերից: Եվ ամենազավեշտալին այն է, որ երբ գործը հասնում է արձակուրդներին, ամեն բան ավելի խելահեղ արագություն է հավաքում:

Այս ամիսը ինձ համար լի էր նոր նախագծերով, Սուրբ Ծննդյան համար տան զարդարմամբ, երեխաների հետ կապված բոլոր գործերով, Սուրբ Ծննդյան մյուզիքլի բեմադրմամբ և այսպես շարունակ…

Բոլորս էլ, հավանաբար, ունենք այսպիսի ցուցակ, որն անվերջ է թվում:

Ինչպե՞ս կարող ենք տարվա այս ամիսն իրապես դարձնել տարվա ամենահիասքանչ ամիսը: Հենց այս հարցում էլ ուզում եմ օգնել բոլորիս, այդ թվում՝ ինձ՝ տալով «բանալիների» մի ցուցակ, որը կօգնի մեզ վայելելու տարվա այս ժամանակը:

1. Գոհացող եղեք:

2. Վայելեք ամեն մի պահը: Թույլ մի՛ տվեք, որ կյանքը ստիպի ձեզ արագորեն բաց թողնելու այս անվերադարձ պահերը:

3. Փայփայեք ու գնահատեք ձեր կողքին եղող մարդկանց ներկայությունը՝ ձեր ամուսնու, երեխաների և մտերիմների: Կյանքը շատ արագ է անցնում: Վայելեք ձեր ընտանիքի հետ անցկացված ամեն մի պահ:

4. Ձեր հայացքը ուղղեք Քրիստոսին: Միայն Նա է ձեր զորության աղբյուրը և միայն Նա կարող է լրացնել ձեր ամեն կարիքը:

5. Արեք ամենն, ինչ ձեր կարողությունների սահմաններում է՝ Սուրբ Ծնունդը պատշաճ կերպով դիմավորելու համար, սակայն ինքներդ ձեզ լարվածության մեջ մի՛ պահեք:

6. Եթե աղոթքի կարիք ունեք, խնդրեք ձեր ամուսնուն կամ մտերիմ այլ մեկին՝ աղոթելու ձեզ համար:

7. Առողջության համար օգտագործեք վիտամին C: Այն կօգնի ձեզ պահելու առույգությունը:

8. Ժամանակ գտեք նաև ինքներդ ձեզ համար: Չէ՞որ ամեն անցնող տարվա հետ ամփոփում ենք ողջ տարին, այն ինչի հասել ենք, ավարտին հասցրել կամ սկսել:

9. Մի՛ մոռացեք մարդկանց մասին, ովքեր գուցե ձեր մի փոքրիկ ուշադրության կարիքն ունեն: Եթե ամեն անգամ նվերներ եք անում միայն ձեր մտերիմներին, ապա այս տարի փորձեք լրացնել նաև ուրիշ մարդկանց կարիքները:

10. Միշտ մնացեք հավասարակշռության մեջ: Եվ մի´ մոռացեք, որ հիմա տալու ժամանակ է, այնպես որ նախ Աստծուն տվեք՝ ձեր սիրտը, ժամանակը և ամենը, ինչ կարող եք, օգնե´ք մարդկանց, ծառայեք որտեղ հնարավոր է:

Անպայման հոգ տարեք նաև ձեզ համար, որպեսզի դո´ւք էլ լինեք օրհնություն ուրիշների համար: Աղոթում եմ, որ այս տոներին դուք լինեք խանդավառությամբ լի, զորացած, որ ունենաք այն խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, և Քրիստոսը լինի ձեր սրտի գահին այս Սուրբ Ծնունդին:

Թրիսիա Ռեյես