Ամենը, ինչ ուզում եմ այս Սուրբ Ծնունդին…

Ամենը, ինչ ուզում եմ այս Սուրբ Ծնունդին… Այս տարի շատ բաներ կան, որ ես ուզում եմ: Ես ուզում եմ, որ իմ ամուսինը հաջողություններ ունենա իր աշխատանքի մեջ: Ես ուզում եմ, որ ամուսնուս մայրը և քույրը լինեն բժշկված: ես ուզում եմ, որ մորս հիվանդության ախտորոշումը պարզի, որ մայրս առողջ է:

Եվս մեկ տարի, ևս մեկ Սուրբ Ծնունդ, սակայն իմ սիրտը լի է հիասթափություններով: Իմ սպասված պատասխանները, հրաշքները, դրական նորությունները մնացին իմ մտքերում, իմ երազանքներում: Եվ համբերությանս բաժակը լցվել է. ես այլևս չեմ ասում, թե ինչ եմ «ուզում», այլ ասում եմ՝ «ինչո՞ւ»:

Եվ միակ վայրը, ուր կարող եմ գնալ այդ ժամանակ իմ աղոթքի վայրն է: Ես իմ սիրտը «թափում եմ» Աստծո առջև: Աղոթքիս ամեն տողը սկսվում է երկու բառով՝ «Ես ուզում եմ», ինչպես մի երեխա խանութում: Ամենակարևորը, ես կարողանում եմ հիմնավորել, թե ինչու Նա պետք է ամեն բան անի իմ ուզածով:

Եվ իմ ցանկությունների այս տարափի մեջ հանկարծ մի ձայն եմ լսում, որ ինձ զգաստացնում է. «Շենո՛ն, ինչո՞ւ դու չես գոհանում ինձանից այն ամենի համար, ինչ ես արել եմ»: ես գիտեմ, հասկանում եմ, որ դա Աստված է, որ այդ խոսքերն իրական են: Ներսումս, սակայն, պատերազմ է:

«Տե՛ր, ախր Քո խոսքում գրված է, որ խնդրեմ, և Դու կանես: Աղոթքը խնդրանք է, և ես խնդրում եմ…»:

Սիրտս չի ուզում հնազանդվել: Ես չեմ ուզում գոհանալ Աստծուց: Ես բարկացած եմ, որովհետև Նա չի անում ամեն բան իմ ցանկություններին համապատասխան:

Բայց քիչ անց ես հնազանդվում եմ, սկսում եմ գոհանալ Աստծուց ամեն ինչի համար, որ նա անում է իմ «ուզում եմ»-ների հետ: Խնդրելու փոխարեն, որ այսպես կամ այնպես լինի, ես գոհանում եմ ամենի համար, ինչ ունեմ այդ պահին, այն մարդկանց համար, ովքեր կան իմ կողքին:

Եվ չգիտեմ ինչպես, այդ օրը Սուրբ Ծննդյան հրաշքն իսկապես կատարվում է: Ես ավարտում եմ իմ հանդիպումն Աստծո հետ ավելի քիչ «ուզում եմ»-ներով և ավելի շատ գոհությամբ:

Հիմա իմ Սուրբ Ծննդյան ցանկությունների ցուցակն այլ տեսք ունի: Կա միայն մեկ բան. ոչ մի նվեր, այլ միայն Նրա ներկայությունը:

«Բայց ժամանակ կգա, և հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով և ճշմարտությունով կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին» (Հովհաննես 4.23):

Շենոն Պերրի