Դեկտեմբերի 29-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 29-ը՝ քրիստոնեության պատմության մեջ«Երբեք չեմ մոռանա 1932թ-ի դեկտեմբերի 29-ը», – գրում էր Ալեն Յուանը: Վերջինս չինացի ուսանող էր, ով դասընթացներ էր անցնում Պեկինում: Նրա հայրը ցանկանում էր, որ որդին անգլերեն սովորի: Սակայն Ալենը չէր ցանկանում ո՛չ անգլերեն սովորել, ո՛չ էլ քրիստոնեություն ուսումնասիրել, քանի որ երկուսն էլ համարում էր օտարածին նորամուծություններ: Նա արդեն մերժել էր չինական երկու կարևոր կրոնները՝ բուդդայականությունը, որը, նրա կարծիքով ոչ մի պատասխան չուներ ներկայի համար, և կոնֆուցիականությունը, որն, ըստ նրա, ասելիք չուներ ապագայի վերաբերյալ:

«Ես չէի հավատում Աստծուն, քանի որ կարող չէի տեսնել կամ դիպչել Նրան», – գրում էր նա:

Ամեն բան փոխվում է 1932թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 29-ին: 18-ամյա երիտասարդը մենակ էր սենյակում և տնային հանձնարարություններն էր ավարտում: Այդ ընթացքում նրա համար քրիստոնյա առաջնորդները շարունակում էին աղոթել: Հետագայում նրա նամակում կարդում ենք. «

Չեմ կարող նկարագրել՝ ինչպես կամ ինչու… բայց Աստված հայտնվեց ինձ, հենց այդ րոպեներին Իր հանդեպ հավատով լցվեց սիրտս: Հետո ես ծնկի իջա և խոստովանեցի մեղքերս, ընդունեցի Հիսուսին՝ որպես իմ անձնական Փրկիչ: Երբ աչքերս բացեցի, ամեն բան փոխվել էր ինձ համար, չափազանց երջանիկ էի: Հաջորդ օրն իսկ պատմեցի ընկերներիս վերստին ծնվելուս մասին»:

Ահա այս հունով էլ շարունակվում է Ալենի հետագա գործելակերպը: Լցվելով Սուրբ Հոգով՝ նա սովորում է աստվածաշնչյան դպրոցում: Շուտով դառնում է եռանդուն ավետարանիչ և եկեղեցի հիմնում: «Փրկության բանակ»-ի նման նա ևս փողոցներում հավաքույթներ էր անցկացնում:

Երբ Չինաստանում խորհրդային վերահսկողություն է սահմանվում, այդ ամենը տարածվում է նաև կրոնական կյանքի վրա: Արգելվում են ամեն տեսակ հավաքույթները՝ փողոցներում և ամենուր:

Ալենը և մի քանի այլ ծառայողներ հրաժարվում են կատարել նրանց պահանջները. Ալենը գտնում էր, որ եկեղեցին պետք է պետությունից անկախ գործի: Այս համարձակ քայլերի և հայտարարությունների համար 44-ամյա Ալենը բանտարկվում է: Այնտեղ նա 22 տարի է անցկացնում՝ կնոջից, երեխաներից հեռու՝ մեկուսացված: Այս ամենից մեծապես տուժում է նաև ընտանիքը:

Ժամանակներ անց երկրում կարգերը փոխվում են: Բանտերի գերծանրաբեռնվածության պատճառով կառավարությունը որոշում է ազատ արձակել քրիստոնյա առաջնորդներին, ովքեր երկար տարիներ բանտում էին: Ալենը ևս ազատ է արձակվում: Հետագայում նա շարունակում է իր գործը, շարունակում է Ավետարանը քարոզել բոլորին՝ հանուն Քրիստոսի: Նույնիսկ  ութսունն անց տարիքում նա ասում է. «Մեր կյանքի ամեն օրը պետք է գործենք Հիսուսի համար, մինչ Նրա վերադարձը, քանի որ Նա շուտով գալիս է: Եթե դա տեղի ունենա այսօր, ես լիովին պատրաստ եմ, քանի որ յուրաքանչյուրս պետք է հաշվետու լինի իր գործերի համար»:

Աղբյուր՝ christianity.com