Երջանիկ կնոջ օրագրից. 6 արգելված արտահայտություն՝ ուղղված ամուսնուն

Դուք նկատե՞լ եք, թե ինչպես կարող է փչանալ ձեր ամուսնու տրամադրությունը մեկ վայրկյանում: Նա կարող է չխոսկան դառնալ, լռել մի ինչ-որ անմեղ արտահայտությունից, իսկ մենք, չհասկանալով, թե  ինչ է կատարվում, հարցնում ենք. «Բայց ես ի՞նչ ասացի»:

Որպեսզի մի փոքր հեշտացնենք մեր կյանքը և փոխհասկացվածությունն ընտանիքում, եկեք դիտարկենք մի քանի արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում չարժե ասել ամուսիններին:

«Սա քո պատասխանատվությունն է»:

Նշանակություն չունի, թե պատասխանատվության որ բնագավառի մասին է խոսքը, բայց դու, սիրելիս, չես կարողանում կրել այն: Մատնանշելով նրա պարտավորությունները կամ պատասխանատվությունը՝ դուք դրանով ասում եք, որ նա չի կարող ամեն բան ինքնուրույն անել, որ ձեզ մշտապես անհրաժեշտ է հիշեցնել իրեն, թե ինչպես լինել ամուսին, հայր և պարզապես տղամարդ:

«Գումարը չի բավականացնում»

Մենք՝ կանայքս, միշտ ձեռքի տակ ունենք երեխաների, տան և, իհարկե, վերջին հաշվով մեզ համար անհրաժեշտ ու հրատապ բաների մի ամբողջ ցուցակ, բայց անգամ այս բոլոր փաստարկների դեպքում՝ տղամարդը սպասվող գնումների կարևորության մասին լսում է «Դու չես կարող սեփական ընտանիքը ապահովել», «Դու անհաջողակ ես, ով չի կարող անգամ սեփական հաշիվները փակել» համատեքստում: Եվ իհարկե, մենք ընդհանրապես սա նկատի չունեինք, բայց նա ամեն բան հենց այդպես էլ հասկացավ:

«Ես գե՞ր եմ»

Այսպես մենք ձեզ հետ ուզում ենք հաճոյախոսություններ կորզել, բայց համաձայնեք՝ այդ հարցը չի ենթադրում ճիշտ պատասխան: Եթե ամուսինը ասի՝ «ոչ», դա կնշանակի, որ նա, միևնույն է, մտածում է, թե դու գեր ես, եթե նա պատասխանի՝ «այո», դրանով էլ կհաստատի մեր ամենավատ սպասումները: Եվ անգամ եթե նա փորձի խուսափել պատասխանից ու ասի օրինակ՝ «չեմ կարծում», ապա դա կնշանակի՝ «ցավոք սրտի, այո»: Իսկ հետևանքները բոլորիս հայտնի են:

«Որտե՞ղ ես»

Այս հարցը ինքնին այնքան էլ սարսափելի չէ, եթե միայն չի հնչում չափից շատ տասը տարբեր միջոցներով՝ հաղորդագրությամբ, զանգերով, ձայնային հաղորդագրությամբ և այլն: Այս յոթ տառերի մեջ տղամարդը զգում է իրեն լիակատար վերահսկողության տակ, ոչ մի անձնական ժամանակ և ավելի քիչ տարածություն, որը նա այնքան գնահատում է:

«Արի խոսենք»

Չարժե ստիպել ամուսնուն՝ խոսել իր զգացմունքների մասին և չափից շատ ժամանակ հատկացնել ձեր սեփականներին, քանի որ դրանով դուք միայն նրան նյարդայնացնում եք: Երբ ինչ-որ մեկը ստիպում է տղամարդուն «բացվել», իսկ նա դա չի ուզում, ապա մի բառ անգամ չի պոկի, և նա ավելի շատ կփակվի: Եվ այո, գուցե, նա ինքը կարող է հաղթահարել իր խնդիրները՝ առանց կանանց օգնության:

«Ինչու դու այն ժամանակ ամուսնացար»

Եթե ցանկանում եք խելագության հասցնել ձեր ամուսնուն, ապա տվեք նրան այս անիմաստ հարցը կշտամբանքի հետ միասին: Նրանում նա կլսի և՛ ձեր անբավարարվածությունը, և՛ գանգատները, և՛ քննադատությունը, և ամեն բան, որ ձեզ նրա մեջ չի բավարարում: Որքան ավելի հաճախ ձեր ամուսինը լսի այս հարցը, այնքան ավելի նա կկասկածի իր որոշման ճշմարտացիության մեջ:

Օլգա Մահմուդովա