7 մարգարեական խոստում Սուրբ Ծնունդի մասին

Շատ պատճառներ կան՝ Սուրբ Ծնունդը տոնելու համար: Մեզ համար Սուրբ Ծնունդը տոնելու լավագույն պատճառներից մեկն այն է, թե ինչպես Աստված պահեց Իր խոստմունքը Քրիստոսին Երկիր ուղարկելու մասին.

  1. Աստված խոստանում է Ադամին ու Եվային, որ Մեսիան կջախջախի օձի գլուխը. «Եվ ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, և քո սերունդի և նրա սերունդի մեջտեղը. Նա քո գլուխը ջախջախի, և դու նրա գարշապարը խայթես» (Ծննդոց 3.15), և Նա անում է:
  2. Աստված խոստանում է Աբրահամին, որ Քրիստոսը կլինի իր ժառանգը. «Եվ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, և քեզ օրհնեմ, և քո անունը մեծացնեմ և դու օրհնյալ կլինիս» (Ծննդոց 12.2):  
  3. Աստված խոստանում է Հակոբին, որ Քրիստոսը կծնվի իր որդի՝ Հուդայի սերնդից. «Չպակասի իշխողությունը Հուդայից, և օրենսդիրը, նրա ոտքերի մեջտեղից. Մինչև որ Սելովը գա. և նրանն է ժողովուրդների հնազանդությունը» (Ծննդոց 49.10), և այդպես էլ լինում է:
  4. Աստված խոստանում է Դավթին, ով Հուդայի սերնդից էր, որ Քրիստոսը կգա իր սերնդից. «Եվ քո տունը և քո թագավորությունը քո առաջին հավիտյան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնա մինչև հավիտյան» (2 Թագ. 7.16) և Նա եղավ:
  5. Աստված խոստանում է Միքիային, որ Քրիստոսը կծնվի Բեթղեհեմում. «Եվ դու, ով Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա որ իշխան լինի Իսրայելին, և նրա ելքը վաղուց՝ հավիտենական օրերից է» (Միքիա 5.2), և այդպես էլ լինում է:
  6. Աստված ասում է Դանիելին, որ Հիսուսը կսկսի Իր ծառայությունը 483 տարի անց Երուսաղեմը վերակառուցելու հրամանագրից. «Եվ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը դարձյալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը յոթը յոթնյակ և վաթսունևերկու եօթնյակ կա, որ դարձյալ պիտի շինվի հրապարակը և պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում» (Դան. 9.25) և դա կատարվում է Քրիստոսի ծնունդից հետո 26 թ-ին:
  7. Աստված ասում է Եսային, թե որտեղ է Քրիստոսը սկսելու Իր ծառայությունը՝ Գալիլեայում. «Առաջի ժամանակը անարգեց Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը, բայց վերջումը հարգելու է. Ծովի ճանապարհը, Յորդանանի մյուս կողմից, Հեթանոսների Գալիլեան» (Եսայի 9.1) և Քրիստոսը Իր ծառայությունը սկսում է Գալիլեայում:

Կան ավելի քան 300 առանձնահատուկ մարգարեություններ, որ գրված են Հիսուսի, Նրա ծառայության և հարության մասին: Բոլորը կատարվել են՝ տալով մեզ վստահություն, որ Աստծո խոստմունքները, որ տրված են մեզ նույնպես կկատարվեն:

Ուստի մինչ մենք հավաքվում ենք՝ գոհություն բարձրացնելու Աստծուն՝ Սուրբ Ծնունդի՝ բոլորիս տրված մեծագույն նվերի՝ Հիսուս Քրիստոսի համար, եկեք նույնպես ապահով լինենք՝ մխիթարություն գտնելով այն գիտության մեջ, որ Աստված արժանի է վստահության և Նա կպահի Իր բոլոր խոստմունքները:

Ռոն Ալլեն