Ինչու են լավագույն առաջնորդները լքում եկեղեցին

Ցավալի է, երբ մարդիկ հեռանում են եկեղեցուց: Ասում են, որ մարդիկ չեն հեռանում կազմակերպություններից, այլ պարզապես նրանք խզում են կապերը մարդկանց հետ:

Կան միլիոնավոր պատճառներ, թե ինչու ժամանակի ընթացքում մենք կարող ենք կորցնել մեր տաղանդավոր կամավորականներին կամ անձնակազմի անդամներին: Երբեմն դա հանգամանքների արդյունք է: Այլ դեպքերում՝ դա պարզապես աճի և զարգացման բնական մի գործոն է, բայց ո՛չ միշտ և, հավանաբար, ո՛չ հաճախ: Վերանայելով «Forbes» ամսագրի հոդվածն այն մասին, թե ինչու են տաղանդավոր մարդիկ լքում բիզնեսը՝ կարող ենք գտնել մի քանի միտումներ, որոնք ի հայտ են գալիս՝ որպես ամենահաճախ հանդիպող պատճառներ, թե ինչու են մարդիկ ըմդհանրապես հեռանում որևէ թիմից:

Մենք դադարում ենք առաջնորդել՝ տեսիլքով առաջնորդվելով

Տեսիլքը նշանակություն ունի: Այն ստեղծում է շարժիչ ուժ և ոգևորվածություն: Երբ մենք տեսիլքով ենք առաջնորդվում և ունենք «ինչու» հարցի հստակ պատասխանը, ապա անում ենք մի բան, որը ստիպում է մարդկանց վարձկաններից դառնալու սեփականատերեր: Տեսիլքը բերում է խանդավառություն:

Մենք թույլ չենք տալիս մարդկանց երևան հանելու իրենց ներուժը

Կենսականորեն կարևոր է մարդկանց ներգրավված պահելը և թույլ տալ նրանց՝ իրենց ներուժը միավորել հնարավորությունների հետ: Երբ մարդիկ լցված են խանդավառությամբ մի բանի համար, նրանք ոչ միայն ցանկանում են անել դա… նրանք պետք է անեն դա: Երբ մենք բաց ենք թողնում ներուժն ու նպատակը միացնելու հնարավորությունը, կորցնում ենք լավագույն մարդկանց:

Մենք ավելի շատ վերահսկում ենք, քան վստահում

Մեծ մարդիկ ցանկանում են, որ իրենց վստահեն: Նրանք չեն կարող լինել մի վայրում, որտեղ զգում են, որ պետք է լինեն թեկուզ չնչին վերահսկողության ներքո: Վերահսկողության տակ նրանք որոշակի բաներ այլ կերպ կանեն, քան մենք սպասում ենք: Բայց աճը՝ թե նրանց համար և թե մեր կազմակերպությունների, պահանջում է ոչ միայն պատասխանատվության կիսում, այլև հեղինակություն: Սա կստեղծի առաջնորդների, ովքեր կսովորեն ձեզնից և ձեր համակարգերից և կօգնեն առաջնորդել և կրթել այլ առաջնորդների:

Մեզ պակասում է ստեղծագործ մտքի ներգրավվածությունը

Ստեղծագործ մարդիկ ցանկանում եմ ամեն բան ավելի լավ անել: Մեր լավագույն մարդիկ ցանկանում են նշանակալի դարձնել մեր աշխատանքը: Նրանք սիրում են հարցեր և մարտահրավերներ: Նրանք փնտրում են հնարավորություններ՝ ներգրավվածություն և նորամուծություններ բերելու: Մենք պետք է տանք մեր լավագույն մարդկանց ազատություն՝ սավառնելու և անելու իրենց լավագույն աշխատանքը:

Սովորողները առաջնորդներ են: Մենք բոլորս այդ ճամփորդության մեջ ենք և բոլորս ցանկանում ենք ավելի լավ, ավելի իմաստուն և ավելի նշանակալի լինել: Վստահ եղեք, որ ստեղծում եք մի մշակույթ, որը խրախուսում է սովորեցնելն ու սովորելը:

Մենք դադարում ենք մարտահրավերներ նետել

Մենք պատասխանատու ենք մեր լավագույն մարդկանց մարտահրավերներ նետելու համար: Մարտահրավեր նետեք նրանց՝ լավագույնը լինելու, իրենց լավագույնն անելու և ներգրավվելու գործի մեջ՝ օգտագործելով իրենց հմտությունները, խելքը և ռեսուրսները: Եթե մարդիկ ձանձրանում են և չունեն իրենց առջև մարտահրավերներ, նրանք կգնան գտնելու մի վայր, որտեղ կունենան մարտահրավեր՝ իրենց լավագույնն անելու:

Մենք չենք ստեղծում նրանց ձայնի համար հարթակ

Վստահ եղեք, որ ձեր լավագույն մարդկանց տալիս եք խոսքի հնարավորություն: Առաջնորդները չեն կարող իրենց լավագույն որոշումները կայացնել, եթե նրանք ունեն միայն մեկ կարծիք կամ որոշակի տեղեկատվություն: Մեր լավագույն մարդիկ ունեն արժեքավոր տեղեկատվություն և կարծիքներ՝ կիսվելու համար: Եթե մենք չենք լսում, ապա բաց կթողնենք կարևոր տեղեկատվություն:

Մենք ավելի հոգ ենք տանում արդյունքի մասին, քան մարդու

Մարդիկ նշանակություն ունեն: Երբ մարդիկ զգում են հոգատարություն ավելի արդյունքի համար, քան իրենց անձերի, մենք կկորցնենք նրանց: Այս ընթացքը գուցե լինի շփոթեցնող և ժամանակատար, բայց սա լավագույն ներդրումն է, որ կարող ենք ունենալ: Արժևորեք մարդկանց, և դուք կարիք չեք ունենա անհանգստանալու արդյունքի մասին… այն կլինի բնական հետևանք:

Մենք երբեք չենք կիսվում սիրով

Երբեք մի ընդունեք վստահություն, վերցրեք պատասխանատվություն: Պատիվը կիսելը և «թիմը» բարձրացնելը՝ կառուցում է վստահություն և նշանակալիություն: Երբ մենք օգտագործում ենք մարդկանց մեր ծառայության համար, մենք քանդում ենք խանդավառությունը: Երբ ամեն բան լավ է ընթանում, այդ ամենը թիմի մասին է: Երբ գործերը վատ են ընթանում, այդ ամենը առաջնորդի մասին է:

Մենք տալիս ենք պատասխանատվություն, բայց ոչ՝ հեղինակություն

Սա երբեք չի գործում: Եթե արդյունավետ մարդիկ ունեն որոշակի պատասխանատվություն, բայց չունեն անհրաժեշտ հեղինակություն, նրանք մեկ օր կանհետանան: Մարդիկ գոհությամբ կընդունեն մարտահրավերները, երբ զգում են, որ ունեն զորություն՝ առաջնորդելու:

Եթե մենք ուշադրություն չդարձնենք այս խորհուրդներին, ապա ինչ-որ մեկը մեկ օր կանի դա, և դուք կնայեք ձեր շուրջը ու կզարմանաք, թե ինչ է եղել ձեր ամենատաղանդավոր մարդկանց հետ, և ինչու են նրանք բոլորը միասին ծառայում՝ վայելելով կյանքը, ստեղծելով հիշարժան պահեր և փոխելով մթնոլորտը այլ կազմակերպությունում:

Սթեֆեն Բրյուստեր