Դեկտեմբերի 28-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 28-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1970թ-ին Ալեքսանդր Սոլժենիցինը գրականության ոլորտում արժանանում է Նոբելյան մրցանակի. հասկանալի է, որ խորհրդային կառավարությունն արգելում է նրան վերցնել այն:

Նա հայտնի է որպես բանտային կյանքի մասին իրական պատմությունների հեղինակ, որոնցից է «Մեկ օր Իվան Դենիսովիչի կյանքից» ստեղծագործությունը (1962թ): Այս ամենը հիմնված էր համակենտրոնացման ճամբարներում նրա անցկացրած փորձառության վրա:

Երբ «Մեկ օր…»-ն իրավունք է ստանում հրապարակվելու, Սոլժենիցինը հետևյալ աղոթքն է անում.

«Որքա՜ն դյուրին է ինձ համար ապրել Քեզ հետ, Տե՛ր, որքա՜ն դյուրին է հավատալը Քեզ: Երբ ես մոլորված եմ, շփոթված և անտեսված, երբ միայն խավարն եմ տեսնում, ուրիշ՝ ոչինչ և չգիտեմ՝ ինչ է սպասվում ինձ քիչ անց, Դու ինձ վստահություն ես տալիս, որ կողքիս ես, Քո հայացքը դեպի ինձ է: Թույլ չես տալիս, որպեսզի արդարության ճանապարհները փակվեն իմ առջև… Ահա այստեղ՝ երկրային փառքի բարձունքում, ես ապշած հետ եմ նայում դեպի խորին հուսահատությունների արահետը, որով հասել եմ այստեղ, և հիմա կարող եմ բոլորին փոխանցել Քո անսահման փառքի լույսը…»:

Մրցանակի արժանանալու հաջորդ տարին, Սոլժենիցինն աքսորվում է: Նա բնակություն է հաստատում Միացյալ Նահանգներում:

1973թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 28-ին, Փարիզի գրախանութներում նոր գիրք է հայտնվում: Վերջինս ևս ազատագրման մասին էր՝ վավերագրական սոսկալի փաստեր և տեսարաններ ստալինյան տխրահռչակ ճամբարներից:

Սոլժենիցինը կրթությամբ մաթեմատիկոս էր, սակայն այժմ գրքեր էր հեղինակում: 1945թ-ին ռուսական բանակում ծառայելու տարիներին նրան բանտարկում են՝ բռնապետ Իոսիֆ Ստալինին մի նամակում քննադատելու համար: Այստեղ նա հանդիպում է քրիստոնյաների, որոնց զորավոր հավատքը մեծապես տպավորում է նրան:

Այդուհանդերձ, գալիս է մի օր, երբ Սոլժենիցինը հնչեցնում է հետևյալ արտահայտությունը. «Շնորհակա՜լ եմ, բա՛նտ, որ տեղ գտար իմ կյանքում»: Քանի որ հենց այստեղ էր, ուր նա սկսեց ճանաչել Աստծուն:

Դեռ աքսորի տարիներին Սոլժենիցինը ոչ միայն ձգտում է հոգևոր թարմություն վերապրել, այլ նաև սիրով հանդիմանում է արևմտյան նյութապաշտությունն ու աստիճանաբար արժեզրկվող բարոյականությունը: Նա նաև շարունակում է գրական գործունեությունը՝ իր աշխատություններում փաստելով խոհրդային վարչակարգի անարդարությունը Լենինի և Ստալինի օրոք:

Աղբյուր՝ christianity.com