Դեկտեմբերի 27-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 27-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1843թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 27-ին, Միսսիսիպիում մկրտական եկեղեցու սպասավորի ընտանիքում ծնվում է նրա 12 երեխաներից 7-րդը՝ Բենայա Քերոլը: Վերջինս 5 տարեկան է լինում, երբ ընտանիքը տեղափոխվում է Տեխաս:

Այդ ընթացքում նա սկսում է շատ կարդալ, գերազանց ուսանում բոլոր դասընթացները: Բենայան զարմանալի հիշողություն ուներ և կարող էր հեշտությամբ վերհիշել տարիներ առաջ կարդացած նյութը՝ էջ առ էջ: Օրական նա 300 էջ կարդում էր՝ առանց հարկադրանքի:

Չնայած իր քրիստոնեական դաստիարակությանը, Բենայան դառնում է աթեիստ և իր արմատական հայացքների մասին մի գիրք հեղինակում: Համարելով իրեն անհավատ՝ այդուհանդերձ նա անգիր գիտեր ողջ Աստվածաշունչը: Շուտով՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում, նա միանում է «Տեխասի շրջմոլիկներին»:

Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Պատերազմում Բենայան վիրավորվում է: Հեռացվելով բանակից, նա մասնակցում է մի հին, մեթոդիստական ճամբարի, ուր քարոզիչը դիմում է լսարանին՝ առաջարկելով քրիստոնեության փորձարարական ստուգարք. «Թույլ տալով Հիսուսին արդար դատավարություն անցկացնել»: Կամավորներից մեկը Քերոլն էր:

Այս քայլը շատ է զարմացնում նրա քրիստոնյա ընկերներին, սակայն Բենայան ամեն կերպ փորձում էր հասկացնել, որ չի մտափոխվել, պարզապես փորձում է ընկերներին հակառակում համոզել: Տունդարձի ճանապարհին, սակայն, նա կանգ է առնում անտառի մոտ և ծնկի իջնում Տիրոջ առջև: Աստված հաղթում է:

Արդեն 1866թ-ի նոյեմբերին Քերոլը ձեռնադրվում է և օժանդակում մի շարք ճամբարային հանդիպումների կազմակերպմանը, որոնք մեծ արթնություն են բերում: Ի վերջո, նա հիմնադրում է Տեխասում առաջին մկրտական եկեղեցին, ուր ծառայում է շուրջ 28 տարի: Որպես առաջնորդ՝ Բենայան հանձն էր առնում հարթել ամեն տեսակ հակասություններ և առճակատումներ, որ տեղի էին ունենում թե՛ կրոնական, և թե՛ քաղաքական հողի վրա:

Իսկ ահա 1908թ-ին 64 տարեկան հասակում նա դառնում է իր օժանդակությամբ հիմնադրված Հարավարևմտյան մկրտական աստվածաբանական ճեմարանի նախագահ:

Աղբյուր՝ christianity.com