Ամանորյա նրա միակ երազանքը

preview-650x390-650-1450775563Երբ մայրս փոքր էր, նա Ղազախստանի հյուսիսում գտնվող մի ոչ շատ մեծ գյուղում էր ապրում՝ իր տատիկի ու պապիկի հետ: Այդտեղ տափաստան էր, որտեղ հիմնականում ծառեր չեն լինում: Իսկ ձմռանը տափաստանում չկա ոչինչ, բացի ձյունից:

Նոր տարվան մոտ մայրս մի բանի մասին էր երազում՝ տոնածառի մասին, ինչը սակայն անհնար մի բան էր: Դե, չկա տոնածառ տափաստանում՝ որքան էլ փնտրես: Բոլոր հեքիաթներում Սուրբ Ծննդյան տոներին միշտ տոնածառ է լինում, իսկ մայրս կենդանի տոնածառ երբեք չէր տեսել, միայն նկարներով: Պապիկն ու տատիկը շատ էին անհանգստանում, որ չեն կարող իրականացնել իրենց թոռնիկի երազանքը, բայց նրանք, ի վերջո, ելք գտնում են:

30-ի լույս 31-ի գիշերը պապիկը կտրում է գետաբերանում գտնվող թխենու մի ծառ: Նրան եղևնու տեսք տալու համար պապիկն ու տատիկը միասին վերցնում են իրենց տանը եղած բոլոր բաժանորդագրված թերթերը և մինչև առավոտ ներկում են դրանք կանաչ գույնի ներկով, կտրում ծոպավոր ձևով՝ եղևնու ճյուղերի նման, ու թխենուն ամրացնում ստացված ամեն մի «ճյուղը»: Առավոտյան, երբ մայրս արթնանում է, տեսնում է սենյակում կանգնած ամենաիրական կանաչ տոնածառ: Ողջ օրը նա պատրաստում է ձեռագործ զարդարանքներ ու զարդարում իր տոնածառը:

Մայրիկիս խոսքերով՝ դա իր մանկության ամենաերջանիկ օրն է եղել, ու հենց դրա շնորհիվ նա մինչ օրս հավատում է հրաշքների: Ես նույնպես հավատում եմ հրաշքների՝ շնորհիվ այդ պատմության: Դա ինձ համար իրական սիրո լավագույն օրինակն է:

Ըստ adme.ru-ի