Դեկտեմբերի 26-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 26-ը՝ քրիստոնեության պատմության մեջՀունգարիայում դավանանքի ազատությունը հազվագյուտ երևույթ էր նացիստական բռնազավթման ընթացքում և դրան հաջորդած կոմունիստական հասարակարգի օրոք: Յուրաքանչյուր կրոնական առաջնորդ, ով կփորձեր դիմադրել, կա՛մ կհայտնվեր անազատության մեջ, կա՛մ կզրկվեր կյանքից:

Այդպիսիններից էր հռոմեական եկեղեցու եպիսկոպոս Յոզեֆ Մինդշենտին: Վերջինս բանտարկվում է 1944-45թթ՝ հրեաների զանգվածային ձերբակալություններին դեմ լինելու պատճառով:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մինդշենտին կարգվում է եկեղեցու կարդինալ: Այդպիսով նա նաև դառնում է կոմունիստական ոտնձգությունների իրական թիրախ, և հատկապես, երբ նա դեմ է հանդես գալիս ազգայնացման գործընթացին լեհական եկեղեցական դպրոցներում:

1948թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 26-ին, Մինդշենտիին ձերբակալում են: Մեղադրելով դավաճանության մեջ` նրան մեծաթիվ փորձությունների և կտտանքների են ենթարկում: Պատիժը հետևյալն էր՝ 23 տարի նա պետք է բանտարկվեր և մեկուսացվեր: Այդ ընթացքում Մինդշենտին հաստատապես պահպանում է իր սերն առ Աստված:

Հունգարացիների ապստամբությամբ հանգամանքները փոխվում են: Կարճ ժամանակ անց նա հայտնվում է Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ ապաստան տրամադրելու խնդրանքով: Պատասխանը դրական է լինում: 1971թ-ին Պողոս 6-րդ Պապի հրամանով կարդինալ Մինդշենտին ազատ է արձակվում:

Սակայն այդ հրամանագրում խաբեություն կար թաքնված, քանի որ Հռոմը գործարք էր կնքել Հունգարիայի կոմունիստների հետ: Հրաժարվելով կատարել նրանց պահանջները՝ Մինդշենտին ազատվում է իր պարտականություններից: Նա մահանում է 1975թ-ին Վիեննայում՝ աքսորավայրում:

Աղբյուր՝ christianity.com