Սուրբ Ծննդյան մասին ամենահին արձանագրությունը

Սուրբ Ծննդյան մասին ամենահին արձանագրությունըԸնդունված է համարել, որ հենց այս օրը՝ դեկտեմբերի 25-ին է նշվում Սուրբ Ծննդյան տոնակատարությունը:

Սակայն քրիստոնեության առաջին 300 տարիներին դա այդպես չէր: Ե՞րբ է Սուրբ Ծնունդը նշվել առաջին անգամ:

Հին հռոմեացի եպիսկոպոսների ցուցակում, որ թվագրվում է մոտ մ.թ. 336-354թթ, կարելի է հանդիպել հետևյալ խոսքերին. «25 Dec.: natus Christus in Betleem Judeae», այսինքն՝ «Քրիստոս ծնվել է Բեթլեհեմում՝ դեկտեմբերի 25-ին»:

Փաստորեն, 336թ-ի դեկտեմբերի 25-ը Սուրբ Ծննդյան առաջին արձանագրված տոնակատարությունն է:

Եկեղեցու գոյության առաջին տարիներին այնքան էլ կարևորված չէին ծննդյան տարեդարձերն, այդ թվում՝ Քրիստոսի ծնունդի օրը: Սովորաբար Հիսուսի մկրտությանն առավել մեծ տեղ էր հատկացվում, քան ծննդին:

Անխոս, ոչ ոք հստակ չի կարող իմանալ՝ որ թվականին ծնվեց Քրիստոս: Ժամանակի ընթացքում բազմաթիվ հեթանոսական ավանդույթներ կապվում են Սուրբ Ծննդյան տոնի հետ: Քրիստոնեական պատմությունները փոխարինելու են գալիս հեթանոսական հեքիաթներին: Շուտով նվերների փոխանակումն սկսում է կապվել սբ Նիկողայոսի անվան հետ: Նա 4-րդ դարի իրական կերպար է եղել՝ բավական առատաձեռն անձնավորություն, ով նվերներ էր բաժանում բոլորին:

Ոչ ոք հստակ չի կարող ասել նաև, թե երբ է ասպարեզում հայտնվել Սուրբ Ծննդյան եղևնին:  Ենթադրվում է, որ այն ծագել է Գերմանիայից: Ըստ որոշ աղբյուրների՝ 8-րդ դարի անգլիացի միսիոներ Բոնիֆեյսը որոշում է մշտադալար եղևնի կանգնեցնել, որ կխորհրդանշեր Քրիստոսի հավիտենական լինելը: 16-րդ դարի վերջում արդեն դրանք մեծ տարածում են գտնում ողջ Գերմանիայում: Ոմանք էլ ասում են, որ Լյութերն է եղել առաջինը, ով Սուրբ Ծննդյան եղևնի է կտրել:

1843թ-ին Չարլզ Դիկենսը հրապարակում է իր հանրահայտ ստեղծագործությունը՝ «Տաղ՝ Սուրբ Ծննդյան»: Այն դառնում է գեղարվեստական գրականության ամենասիրված գոհարներից մեկը: Գիրքը կոչ է անում բարին գործել և առատաձեռն լինել մտերիմների և ընկերների նկատմամբ՝ այսպիսով սահմանելով Սուրբ Ծննդյան իրական խորհուրդը:

Ինչևէ, ինչպիսին էլ որ լինեն Սուրբ Ծննդյան մեկնաբանություններն ու դրա շուրջ քննարկումները, մենք մինչ օրս վայելում ենք Աստծո Որդու պարգևը՝ ձեռք բերելով իրական ուրախություն:

Աղբյուր՝ christianity.com