Թե ինչպես ծնվեց «Լուռ գիշեր» սուրբծննդյան ստեղծագործությունը

Սուրբ Գիշեր1818 թվական, Ավստրիա:

Ուսուցիչ Ֆրանց Գրաբերի ընտանիքում ողբերգություն էր տեղի ունեցել, մահացել էր նրանց միակ աղջիկը: Անպատմելի էր մոր վիշտը, նա ոչ մի կերպ չէր կարողանում մխիթարություն գտնել:

Աղջկա մահը կարծես սառցաբեկոր էր դարձրել նրա երբեմնի փխրուն սիրտը: Իսկ ամուսինը փորձում էր լուռ տանել ցավը և կնոջը շրջապատել էր հոգատարությամբ ու սիրով:

Կինը կարծես մեռած լիներ, թեև ապրում էր, բայց առանց կյանք արտահայտող որևէ նշանի:

Սուրբ Ծննդյան երեկոն էր: Խեղճ ուսուցիչը, փորձելով հերթական անգամ ինչ-որ կերպ մխիթարել կնոջը, նստեց դաշնամուրի մոտ: Պատուհանից երևում էր աստղազարդ երկինքը: Նրա մատները սկսեցին ակամայից թափառել դաշնամուրի ստեղների վրայով, իսկ հայացքն ուղղված էր դեպի պարզկա երկինքը:

Սուրբ ԳիշերՀանկարծ նկատեց մի աստղ, որը մնացածից ավելի ուժգին էր առկայծում: Այդ անսովոր լույսը մեկ ակնթարթում լուսավորեց ու մի անասելի սիրով լցրեց նրանց տառապող անմխիթար հոգիները: Նա ակամայից սկսեց նվագել մի հրաշալի մեղեդի և երգել մի երգ, որից ուրախություն էր տարածվում:

Երգը Փրկչի ծննդյան մասին էր:

Այս երգը կյանքի կոչեց անմխիթար և վշտից քարացած մորը, նրա աչքերն սկսեցին ողողվել արցունքներով, որը վերածվեց հեծկլտոցի: Այնուհետև՝ նա վեր թռչեց տեղից, փարվեց ամուսնուն և միասին շարունակեցին երգը:

Այդ օրվանից 200 երկար ու ձիգ տարի է անցել: Եվ ամեն տարի այս օրերին այս երգը հնչում է գրեթե բոլոր լեզուներով՝ ամենատարբեր ազգերի շուրթերից: Երգ, որը պատմում և ավետում է Փրկչի ծնունդն ու փառահեղ հայտնությունը:

Լուռ գիշեր, սուրբ գիշեր…