Կինս չի աշխատում. նա պարզապես տնային տնտեսուհի է

Կինս չի աշխատում. նա պարզապես տնային տնտեսուհի էՄի ամուսին թերթում տպագրման է հանձնում մի հոդված իր կնոջ մասին: Նրանք ունեն երեք փոքրիկ երեխա, և նա մի ամբողջ օրվա ընթացքում հետևել էր ու գրի առել այն ամենը, ինչ իր կինն անում էր երեխաների համար:

Եվ ահա թե ինչ է ստացվել. «Այսօր մայրիկը

106 անգամ դուռ է բացել երեխայի համար,

16 անգամ կապել նրանց կոշիկների կապերը,

32 անգամ հագցրել է,

94 անգամ ասել է՝ «թո´ղ դա»,

16 անգամ փորձել է հանդարտեցնել ամեն սկսվող վեճ,

11 անգամ կերակրել է,

19 անգամ սրբել նրանց քիթը,

16 անգամ տարել զուգարան,

175 անգամ հարցեր է տվել ու պատասխանել,

և վերջապես… 11 կիլոմետր քայլել է միայն երեխաների կարիքները բավարարելու համար»: 

Իսկ հիմա այս ամենին ավելացրեք մոր մնացած բոլոր պարտականությունները՝ տան, սնունդի,մաքրության, ինչպես նաև ամուսնու հանդեպ, և դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում լինել տնային տնտեսուհի:

Ըստ YesLoveGod.Com