Հոժար կամքով. Աստվածաշնչյան համարներ

«Ճանաչիր քո հոր Աստծուն և ծառայիր նրան կատարյալ սրտով և հոժար կամքով, որովհետև Տերը քննում է բոլոր սրտերը և գիտի խորհուրդների բոլոր միտքը» (Ա Մնացորդաց 28.9):

«Եվ ժողովուրդն ուրախացավ նրանց հոժար կամքով ընծայելու վրա, որովհետև կատարյալ սրտով կամավոր ընծաներ տվին Տիրոջը» (Ա Մնացորդաց 29.9):

«Ես հոժար կամքով պատարագ կմատուցանեմ քեզ և քո անունը կգովեմ, ով Տեր, որովհետև բարի է» (Սաղմոս 54.6):

«Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցողի պես կլինեն» (Սաղմոս 110.3):

«Արթուն կացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք. հոգին հոժար է, բայց մարմինը տկար» (Մաթևոս 26.41):

«Վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Վասնզի եթե հոժար կամքով անեմ այս, վարձք ունեմ» (Ա Կորնթացիս 9.16-17):

«Որովհետև եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնում» (Եբրայեցիս 10.26):

«Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է, վերակացու լինելով՝ ոչ թե ստիպված, այլ հոժար կամքով, ոչ թե պիղծ շահասիրությունով՝ այլ հոժարությունով» (Ա Պետրոս 5.2):

«Եթե հոժարեք և լսեք, երկրի բարիքը կուտեք» (Եսայի 1.19):

«Իրենց բոլոր հոժարությամբը խնդրեցին նրան և գտան նրան. և Տերը հանգստություն տվեց նրանց ամեն կողմից» (Բ Մնացորդաց 15.15):

«Բայց հիմա անելն էլ կատարեցեք. որ ինչպես հոժարություն կա կամենալու, այնպես էլ կատարելը լինի ունեցածից։ Որովհետև եթե հոժարություն կա, ունեցածի չափովն է ընդունելի և ոչ թե չունեցածի չափովը» (Բ Կորնթացիս 8.11-12):

«Ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով. որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին» (Բ Կորնթացիս 9.7):

«Ողորմողը՝ հոժարությունով» (Հռոմեացիս 12.8):