Հայրի՛կ, իսկ քո հոգին ապահովագրվա՞ծ է

Հայրի՛կ, իսկ քո հոգին ապահովագրվա՞ծ է:Տղան խաղում էր հայրիկի հետ ու, միաժամանակ, զանազան հարցեր տալիս: Հերթական հարցը զարմացնում է հորը.

– Հայրի´կ, իսկ քո հոգին ապահովագրվա՞ծ է:

– Ինչո՞ւ ես այդ մասին ինձ հարցնում, որդի´ս:

– Ես լսեցի, թե ինչպես է հորեղբայրն ասում, որ դու ապահովագրել ես մեր տունը, կահույքը, մեքենան, բայց քո հոգու մասին, ինչպես նա էր ասում, դու հոգ չես տանում:

Հայրը լռեց: Նա չգիտեր՝ ինչ պատասխանել որդուն:

Եղբայրը հաճախ էր նրա հետ խոսում հոգու փրկության մասին, բայց նա լուրջ չէր վերաբերվում այդ խոսակցություններին, սակայն տղայի ասածը մտածելու տեղիք տվեց հորը, և նա շուտով դարձավ դեպի Տերը:

Քրիստոսի մեջ մենք ունենք հավիտենական ապահովագրություն մեր հոգիների համար:

Աղբյուրը՝ vk.com/shortstoryforsoul