«Վերջին նվեր» (ֆիլմ)

film-Posledniy-podarokՋեյսոն Սթիվենսն իր կյանքի ընթացքում երբեք չի աշխատել:

Միլիոնատեր Հովարդ Սթիվենսը հովանավորում է իր ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ իր եղբոր թոռանը՝ Ջեյսոնին:

Մահվանից առաջ Հովարդը սրտում զգում է այն մեծ վնասի ծանրությունը, որ, հնարավոր է` պատճառել է ընտանիքին՝ տալով նրանց այն ամենն, ինչ նրանք ցանկանում են:

Երբ Հովարդը մահանում է, Ջեյսոնը մի մեծ անակնկալի է հանդիպում. ընտանիքում նա միակն է, ով գրեթե ոչինչ չի ստանում որպես ժառանգություն. ամեն դեպքում՝ դեռևս:

Պապը կյանքի ուսուցման հատուկ ինտենսիվ դասընթաց է մշակել՝ 12 հանձնարարություն, որ նա կոչել է «նվերներ», և որոնք Ջեյսոնը պետք է կատարի, որպեսզի ստանա իր «գաղտնի» ժառանգությունը: Այժմ հաղթահարելով բոլոր հանձնարարությունները՝ Ջեյսոնը հասկանում է, որ կյանքում կան բաներ, որ առավել մեծ գին ունեն, քան գումարը:

Ռեժիսոր՝ Մայքլ Սայբել
Դերերում՝ Դրյու Ֆուլլեր, Ջեյմս Գարներ, Բիլլ Քոբբս, Լի Մերիվեզեր: