Դեկտեմբերի 20-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 20-ը՝ քրիստոնեության պատմության մեջՔարդիֆն Ուելսի մայրաքաղաքն է. մի վայր, որ լի է բազմաթիվ պատմական կառույցներով: Քաղաք, որի բնակչությունը 1801թ-ին հաշվվում էր ընդամենը 2000 մարդ, սակայն դարավերջին այդ թիվն աճում է՝ հասնելով հարյուր հազարների:

Մարտին Լոյդ Ջոնսը ծնվել էր հենց այդ տարիներին՝ 1899թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 20-ին՝ Քարդիֆում:

Մարտինի մանկությունը թերևս մեկ դեպքով է հիշարժան. 1910թ-ի ձմեռային մի գիշեր տանը հրդեհ է բռնկվում: Բոլորը հրաշքով փրկվում են: Ընտանիքը գրեթե ամեն բան կորցնում է և հետագայում այդպես էլ չի կարողանում վերականգնել քիչ թե շատ ունեցվածքը: Սրա արդյունքը լինում է այն, որ Մարտինը վճռականորեն որոշում է իր հետագա կյանքում մեծ հաջողության հասնել:

Նա ընդունվում է Լոնդոնի բժշկական դպրոց՝ հանձնելով բոլոր քննությունները վաղ հասակում, և ստիպված է լինում սպասել մինչ կհասներ այնտեղ ուսում ստանալու նվազագույն տարիքին: Հետագայում նա դառնում է ֆիզիկոս Թոմաս Հորդերի օգնականը: Վերջինս շատ էր սիրում Մարտինին և գովաբանում նրա աշխատասիրությունն ու նպատակասլացությունը:

Մարտին Լոյդ Ջոնսին սպասվում էր պայծառ և ապահովված ապագա: Սակայն ինչ-որ բան փոխվում է… 15 տարեկանում Մարտինը միանում է կալվինիստական մեթոդիստական եկեղեցուն: Մոտ 1920-ական թթ-երին էր, երբ նա սկսում է լրջորեն խորհել իր հոգևոր վիճակի մասին: «Երկար տարիներ կարծում էի, որ քրիստոնյա եմ, սակայն այդպես չէր: Միայն ավելի ուշ ես հասկացա, թե որն է իրական քրիստոնյա լինելը»,- գրում էր նա:

Մարտինն սկսում է անձամբ ուսումնասիրել Աստվածաշունչը և մտորել դրա շուրջ: Արդյունքում՝ այդ ամենը նրան բերում է իրական ապաշխարության և բացահայտում վերստին ծննդի խորունկ էությունը:

Ավելի ուշ նա հովվություն է անում Աբերավոնում (Ուելս): Թողնելով իր մասնագիտական կրթությունը և աշխատանքը, Մարտինի համար կարևորագույնն է դառնում մարդկանց բերել «Աստծո ճշմարտությանը և գիտությանը»: Նրա մոտ են գալիս և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Անհույս համարվող հարբեցողները դառնում են դեպի Քրիստոս: Այլ եկեղեցիներ նրան հրավիրում են քարոզելու…

Նրա անունը մեծ հռչակ է ստանում: Մեկ այլ հովիվ Գ. Քեմփբել Մորգանը, ով ևս հզոր ծառայություն էր իրականացնում, Մարտինին հրավիրում է Ուեսթմինսթերի եկեղեցի: 1938թ-ին Մարտինն ընդունում է այդ առաջարկը: Նրա զորեղ ուղերձների հրապարակումները նրան մեծ հռչակ են բերում: Լոյդ Ջոնսը մահանում է 1981թ-ին:

Աղբյուր՝ christianity.com