Երբ Տերը տալիս է հանձնարարություն. Ռիկ Ռեններ

Ընկերներ, երբ Տերը տալիս է Իր Խոսքը ու հանձնարարությունը, Նա նաև տալիս է Իր շնորհը՝ այդ հանձնարարությունը կատարելու համար: Աստծո կամքն ու Աստծո շնորհը առանձնացված չեն ու միշտ կողք կողքի են գնում:

Հնազանդվելով Աստծո կամքին՝ մենք հնազանդվում ենք Աստծո շնորհին:

Այլ խոսքերով՝ մենք ընդունում ենք Աստծո շնորհը ու համաձայնվում ենք Նրա կամքի կատարման հետ՝ Նրա մեթոդով, Նրա ռեսուրսներով ու Նրա առաջնորդությամբ:

Վստահ եղեք, որ Տերը ձեզ չի կանչի միայնակ կատարելու կարևոր հանձնարարություն:

Նա նաև կկանչի ուրիշ մարդկանց, ովքեր կդառնան ձեզ համար հենարան ու օգնություն:

Եթե դուք ասել եք «այո» Աստծո կամքին ու հայտնվել այս ընթացքի մեջ՝ ներդնելով ձեր ժամանակը, ֆինանսները, տաղանդներն ու գաղափարները Նրա հանձնարարությունը կատարելու համար, ապա կհայտնաբերեք, որ Աստված դրել է ձեր կողքին հավատարիմ մարդկանց՝ պատրաստ տանելու այդ տեսիլքը ձեզ հետ միասին:

Դուք միակը չեք, ում դիմում է Տերը, որպեսզի Իր կամքը կատարված լինի:

Մտածեք այսօր այս մասին…