«Կրակե կառքեր» (ֆիլմ)

«Կրակե կառքեր» (ֆիլմ)Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի վրա և պատմում է երկու վազորդների մրցակցության մասին, ովքեր ներկայացնում էին Մեծ Բրիտանիան՝ 1924 թվականին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ:

Այդ երկու մարզիկներն էին՝ Քեմբրիջի ուսանող, հրեա Հարոլդ Աբրահամսը և շոտլանդացի միսիոներ Էրիկ Լիդելը:

Ֆիլմի կենտրոնում ընկած է երկու բնավորությունների և երկու հակառակ աշխարհայացքների հակադրությունը:

Ռեժիսոր՝ Հյու Հադսոն:

Դերերում՝ Նիկոլաս Ֆերրել, Նայջել Հևերս, Իեն Ճարլսոն, Բեն Կրոսս, Դենիել Ջերրոլլ: