Ծիծաղի և լացի պարադոքսը

thumbՄի իմաստուն իր շուրջ հավաքված մարդկանց հումոր պատմեց: Նա դեռ չէր ավարտել, երբ բոլոր հավաքվածները սկսեցին բարձրաձայն ծիծաղել:

Մի քանի րոպե անց նա նույն մարդկանց պատմեց միևնույն հումորը: Այս անգամ ծիծաղեցին ավելի քիչ թվով մարդիկ:

Երբ րոպեներ անց իմաստունը կրկին նույն հումորը պատմեց, հավաքվածներից ոչ մեկ չծիծաղեց:

Այդ ժամանակ իմաստունն ինքը ծիծաղեց և ասաց. «Նույն կատակի վրա դուք անընդհատ չեք կարողանում ծիծաղել: Ապա այդ ինչպե՞ս եք անընդհատ լաց լինում միևնույն պատճառի համար»:

Անհայտ հեղինակ