Մեր արձագանքը փորձություններին

Մի տեղ սատանան մռնչացող առյուծի նման է, փորձում է քրիստոնյաներին ահաբեկել հալածանքներով ու տարբեր միջոցներով: Մեկ ուրիշ վայրում լուսո հրեշտակի նման է, նրա մեթոդներն են փոխհամաձայնությունն ու բարեհամբույր վերաբերմունքը:

Ինձ համար ավելի դժվար է մերկացնել «լուսո հրեշտակին», քան թե «մռնչացող առյուծին»: Երբ նա «մռնչացող առյուծ» է, գիտես, թե ով է թշնամին, իսկ «լուսո հրեշտակի» հետ գործ ունենալիս՝ անպայման Սուրբ Հոգու առաջնորդությունը պետք է ունենաս:

Եթե Հիսուսի հետևորդը ուզում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ ապրել, պետք է վերացնի դրան խանգարող ամեն արգելք: Օրինակ՝ նա չի կարող այսպես աղոթել՝ «Մի տուր ինձ ցանկասիրության փորձություն», ու միաժամանակ դիտել էրոտիկ ֆիլմեր: Կարդալ պիղծ ու անբարոյական գրականություն ու խնդրել՝ «Հեռացրու ինձնից պիղծ մտքերը»: Քրիստոսնյան չի կարող հանձնվել Աստծո առաջնորդությանը՝ պահպանելով Սուրբ Հոգուն վշտացնող սովորույթները: Աստված պատրաստ է առաջնորդելու, երբ քրիստոնյան պատրաստ է հետևելու:

Փորձությունը միշտ կանգնելու է մեր առաջ: Եթե ուզում ենք հաղթություն ունենալ, պետք է երկու ճշմարտություն հասկանանք: Նախ՝ փորձությունը մեղք չէ, բայց կարող է մեղքի տանել: Կարևորը մեր արձագանքն է: Մենք կարող ենք հանձնվել կամ փորձությանը, կամ էլ Սուրբ Հոգու առաջնորդությանը: Երկրորդ՝ կարևոր է հասկանալ փորձության աղբյուրը և մեզ մեղքի տանող միջոցները: Աստված Իր զավակներին չի գցում մեղքի տանող փարձության մեջ: Փորձիչը, չարիքի աղբյուրը սատանան է: Հիսուսի հետևորդներին գայթակղեցնելու համար նա օգտագործում է աշխարհը ու մարմինը, սակայն չպետք է մոռանալ, որ նա պարտված թշնամի է:

Քրիստոնյան պետք է աղոթքով Աստծուն հանձնվի՝ որոշելով չնմանվել աշխարհին, այլ իր մարմինը ցանկություններով մեկտեղ «Խաչը հանի»: Այս ամենօրյա ընտրությունը պետք է աղոթքի ծածուկ սենյակում անել: Նա, ով ամբողջությամբ հանձնվում է Աստծուն, կարողանում է ընթանալ ու ապրել Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

Սեմի Թիփիթ