Ի՞նչ է Աստված ցանկանում այս Սուրբ Ծնունդին

Ի՞նչ է Աստված ցանկանում այս Սուրբ Ծնունդին Գիտության մեջ ամենամեծ ձեռքբերումներից մեկը եղավ այն ժամանակ, երբ Իսահակ Նյուտոնը հարցրեց ինքն իրեն. «Ինչո՞ւ են խնձորներն ընկնում»:

Իրականում, եթե քննենք, ամենապարզ հարցերի մեջ էլ երբեմն կարող ենք գտնել կարևոր ու լուրջ խորհուրդներ: Օրինակ` «Ի՞նչ է Աստված ցանկանում այս Սուրբ Ծնունդին» հարցը ոչ այնքան երեխայական է, որքան կարող է երևալ:

Այս հարցի մեջ կա երկու ծայրահեղ տեսակետ Աստծո մասին: Մի տեսակետն այն է, որ Աստված ոչինչ չի ուզում. Նա կատարյալ է ամեն ինչում:

Փիլիսոփաների վերաբերմունքն Աստծո հանդեպ հենց այսպիսին է. Աստված՝ ամենակարող Արարիչը, սառն է, և նրան անհնար է մոտենալ: Նրան կարող ենք երկրպագել, բայց ոչ՝ սիրել:

Աստվածաշունչը, սակայն, լիովին հստակեցնում է Աստծո մասին պատկերացումները. Աստված ամենակարող է և ամենազորավորն է, միևնույն ժամանակ, Նա գիտի սիրել ու փափագել: Եվ արդյունքն այն է, որ Աստծուն կարող ենք երկրպագել ու սիրել:

Այսպիսով, «Ի՞նչ է Աստված ուզում» հարցը ճիշտ հարց է: Իսկ ի՞նչ է Աստված ցանկանում ու փափագում: Հեշտ է պատասխանել՝ ըստ մեր կարծիքի. դե, հավանաբար, Նա խաղաղություն է ուզում երկրի վրա, արդարություն է ուզում, Իր արարչագործության պաշտպանությունն է ուզում և այլն:

Այնուամենայնիվ, Աստծո առաջնահերթությունների մասին հստակ պատասխանը գրված է Պողոսի նամակում՝ ուղղված Տիմոթեոսին. «Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջին, Որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն և ճշմարտության գիտությանը գան» (Ա Տիմոթեոս 2.3-4): Աստծո առաջնահերթությունը միայն սա է. Նա ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկվեն:

Նկատեք, որ Աստված ոչ թե ուղղակի ցանկանում է, որ մարդիկ փրկվեն, ասես մի բան, ինչը պարզապես իմիջիայլոց ուզում է: Պողոսն Աստծուն «մեր Փրկիչ» է անվանում:

Փրկիչ բառը հաճախ ենք լսում Սուրբ Ծննդյան օրհներգերի մեջ. սա խոսում է Մեկի մասին, Ով գործում է մեզ համար, Մեկի, Ով փրկում է մեզ, Ով ազատում է մեզ: Ահա թե ինչ մեր Տերն արաց. Նա´ է Փրկիչը, և եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպես է Նա փրկում, Պողոսը շարունակում է. «Որովհետև մեկ Աստված կա, և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը»:

Աստված այնքան էր ցանկանում մեզ փրկված տեսնել, որ Ի´նքը իջավ՝ ցածրացնելով Իրեն երկնքի բարձունքներից, հասնելով խաչին, անհավատալի, անըմբռնելի փառքից հասավ ամոթի:

Այո՛, Աստված ցանկանում է, Աստծո փափագն է, որ բոլոր մարդիկ փրկվեն: Եվ դու էլ ընդգրկված ես եղել այդ բոլոր բառի մեջ:

Գիտակցո՞ւմ ես արդյոք, որ դու մասն ես այն ամենի, ինչ Աստված փափագում և ուզում է:

Ուրեմն, ի՞նչ է Աստված ցանկանում այս Սուրբ Ծննդին: Նա քե´զ է ցանկանում:

Թող Աստված ձեզ հետ լինի, և դուք Աստծո հետ՝ այս Սուրբ Ծննդին:

Ջ. Ջոն