Շարունակիր, որ հասնես գագաթին

Լրագրող ու լեռնագնաց Ջոն Քրաքաուերը որոշել էր հասնել «աշխարհի տանիք» Էվերեստ լեռան գագաթը: Թեև այդ դժվարին վերելքը պատճառ դարձավ նրա մի քանի ընկերների մահվան, սակայն նա համառորեն շարունակեց ուղին և 1996թ-ի մայիսի 10-ին հասավ գագաթին:

Արտահայտելով իր զգացումները՝ նա ասում է. «Հիմա, երբ գտնվում եմ Էվերեստ լեռան գագաթին, ոտքերիս տակ մի սքանչելի աշխարհ է տարածված: Ինձ դատարկված եմ զգում այն զգացումից, որը ամիսներ շարունակ ինձ լարված էր պահում և մղում նպատակիս իրագործմանը: Հիմա ամեն ինչ ավարտված է թվում ինձ»:

Ժամանակավոր նպատակները չեն կարող մեզ լիովին գոհացնել: Այս իրողությանը հանդիպում ենք Պողոս առաքյալի ծառայության մեջ: Նա ասում է Փիլիպպեի եկեղեցու հավատացյալներին.  «Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 3.14): «Որ կնորոգի /Հիսուս Քրիստոսը/ մեր խոնարհ մարմինը, որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի» (Փիլիպպեցիս 3.21),- հայտնում է Պողոս առաքյալը:

Այդ նպատակակետը կարող է մեզ տալ ամենից հզոր մղումը: Այն մեզ ներշնչում է հետզհետե ավելի նմանվել Քրիստոսին: Առաջադիմության յուրաքանչյուր քայլ մեզ հոգեկան ուրախություն ու գոհունակություն է բերում: Որքա՞ն ճիգ ենք թափում այդ նպատակակետին հասնելու համար:

Թույլ մի՛ տուր, որ երկրավոր նպատակներին հասնելու գոհունակությունը արգելք լինի՝ հասնելու հավիտենականին:

«Զհաց մեր հանապազորդ» գրքույկից