Մահվան շուքի ձորից դեպի կյանք

Նիկոլայ Կուլակևիչը, ով Էվերետ քաղաքի «Հունձք» եկեղեցու հովիվն է, անցյալում հայտնի՝ որպես հովիվ Ռիկ Ռեների թարգմանիչ, դեռևս մեկ տարի առաջ մահվան շեմին էր: Նա կնոջ հետ մեկնել էր Յամայկա հանգստի, սակայն անսպասելիորեն կաթված էր ստացել՝ հայտնվելով կյանքի ու մահվան միջև: Սկզբում նա անգիտակից վիճակում էր տեղական հիվանդանոցում, և արթնանալուց հետո կարողանում էր շարժել միայն ձեռքերն ու ոտքերը:

Հնարավորություն ունենալուն պես՝ ամուսինները վերադառնում են ԱՄՆ:

Այստեղ Նիկոլայը շարունակում է բուժում անցնել, և այդ ողջ ընթացքում եկեղեցին աղոթում է հովվի առողջության համար:

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցում և աղոթում են մեզ համար, քանի դեռ մենք անցնում ենք մահվան շուքի ձորով: Գլխավոր բառն այստեղ մահը չէ: Գլխավոր բառը՝ «անցնում ենք»-ն է: Մենք կանցնենք և կանենք դա: Շուքը կմնա հետևում, ես գիտեմ դա»,- գրում էր Ռենատան այդ ընթացքում:

Եվ իսկապես, Նիկոլայի վիճակն այնքան արագ է բարելավվում, որ բժիշկները անկեղծորեն հրաշք են կոչում դա:

«Տերը բժշկության հրաշքներ է կատարում՝ ի վկայություն այն բանի, որ Նա կենդանի է, և մենք կարևոր ենք Նրա համար, ամեն մարդ գնված է Քրիստոսի արյան գնով»,- ասում էր Նիկոլայը ուշքի գալուց հետո: Հիվանդանոցից դուրս գրվելով՝ հովվին երկար վերականգնողական ընթացք էր սպասվում:

«Այս տարին ամենաբարդն էր, երբեմն անտանելի էր թվում մեր ողջ ընտանիքի համար: Բայց մենք անցանք: Դիմացանք: Հատկապես խոսքս Նիկոլայի մասին է. Աստված նվիրեց նրան նոր շունչ, վերականգնվելու նոր ուժեր տվեց»,- գրում էր Ռենատա Կուլակևիչը:

Վերականգնման ընթացքի մեջ հովիվը նորից սովորում է քայլել, կարդալ ու ապրել սովորական կյանքով: Եվ մի օր էլ նա կարողանում է կրկին Աստվածաշունչը վերցնել իր ձեռքը.

«Նիկոլայը առաջին անգամ այս տարվա ընթացքում Աստվածաշունչ է կարդում: Մենք շնորհակալ ենք Աստծուն այս նոր փուլի համար: Մենք հետզհետե տեսնում ենք բժշկություն և հաստատում»:

Եվ վերջին հաղթանակը դառնում է նրա բեմ բարձրանալն ու կրկին ամբիոնի մոտ կանգնելը: Հիմա հովիվ Նիկոլայ Կուլակևիչը նախկին տեսքն ունի, կարողանում է կարդալ և ազատորեն վկայել իր կյանքում Աստծո հրաշքի մասին:

Աղբյուր՝ gcshelp.org