Ամենահաճախ ընթերցվող Աստվածաշնչյան Խոսքը՝ ըստ «YouVersion»  Աստվածաշնչյան հավելվածի

Եսայի 41.10-ը ամենահաճախ ընթերցված Խոսքն է 2018թ-ին՝ ըստ «YouVersion»  Աստվածաշնչյան հավելվածի տվյալների:

Եսայի մարգարեի գրքի 41-րդ գլխի 10-րդ Խոսքն ասում է. «Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջովը»: Աստվածաշնչյան այս Խոսքը ամենամեծ ժողովրդականություն վայելողն է ԱՄՆ-ի և ողջ աշխարհի օգտատերերի շրջանում. տեղեկացնում է Christian Post-ը:

Ըստ Աստվածաշնչյան հավելվածի, որը հաշվարկների համաձայն՝ ներբեռնվել է 350 միլիոն անգամ, Եսայի 41.10-ը ամենահաճախ ընթերցվող, կիսվող և պահվող Խոսքն է 2018թ-ին:

Ընդ որում՝ այս Խոսքը ամենամեծ ժողովրդականություն վայելողն է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ աշխարհի օգտատերերի շրջանում:

YouVersion-ը նաև գրանցել է 27 տոկոս աճ ամենօրյա ակտիվ օգտատերերի շրջանում՝ համեմատած 2017թ-ի հետ:

Բոբբի Գրյունևալդը՝ «YouVersion»-ի հիմնադիրը և «Life.Church» եկեղեցու հովիվը, հարցազրույցում նշում է, որ նոր վիճակագրությունը ցույց է տալիս՝ «ողջ աշխարհով մեկ մարդիկ շարունակում են դառնալ Աստվածաշնչին՝ մխիթարության, քաջալերանքի և հույսի որոնման մեջ»:

Հավելվածը թողարկվել է 2008թ-ին: Նախնական տարբերակում օգտատերերին առաջարկվում էր Աստվածաշնչի 15 տարբերակ երկու լեզուներով: Շնորհիվ Աստվածաշնչյան ընկերակցությունների հետ համագործակցության՝ այդ թիվը մեծացել է՝ հասնելով ավելի քան 1700 տարբերակի, 1200 լեզուներով, նաև ավելացվում են աուդիո Աստվածաշնչեր՝ ժողովրդականություն վայելող տարբերակների համար, Աստվածաշնչի ընթերցման ավելի քան 800 տեսակի ծրագրեր, նշումներ անելու հնարավորություն և այլ գործառույթներ:

«Մեզ խրախուսում է, որ թողարկումից 10 տարի անց մարդիկ շարունակում են ռեկորդային քանակով օգտագործել «You Version» Աստվածաշնչյան հավելվածը՝ Աստծո Խոսքի ընթերցման համար»,- ասում է հիմնադիրը: