Պորտուգալիան կսահմանի Ինկվիզիցիայի զոհերի հիշատակի օր

Պորտուգալիայի կառավարությունը հավանություն է տվել Ինկվիզիցիայի զոհերի հիշատակի օրվա ստեղծման գաղափարին: Նման առաջարկությամբ հանդես է եկել «Reconectar» շարժումը:

«Reconectar»-ը փնտրում է իսպանական և պորտուգալական հրեաների հետնորդներին: Նրանք կարող են ստանալ Իսպանիայի կամ Պորտուգալիայի քաղաքացիություն, եթե ունեն «համապատասխան» սեֆարդական ազգանուն: Մոտ 5 հազար մարդ արդեն օգտվել է այս իրավունքից և դեռևս 12 հազարը սպասում են իրենց հերթին. Տեղեկացնում է israelinfo.co.il.-ը:

1492թ-ին, երբ կատարվում է հրեաների արտաքսումը Իսպանիայից, շատերը փախչում են Պորտուգալիայից, ինչը, ինչպես ավելի ուշ է պարզվում, սխալ որոշում էր: 1496թ-ին երկրում արգելվում է հուդայականության դավանությունը, իսկ 1531թ-ին հաստատվում է Սուրբ Ինկվիզիցիան:

Սկսվում են «նոր քրիստոնյաների» ձերբակալությունները, հրեաների, ովքեր մկրտվել են մահվան վտանգի տակ: Ինկվիզիցիան գործում էր նույնպես պորտուգալական գացութներում:

1821թ-ին Պորտուգալիայում խարույկի վրա այրվում է 1 500 մարդ՝ չհաշված բանտերում տանջամահ արված մարդկանց:

Ինչպես հաղորդում է JTA հրեական լուրերի գործակալությունը, հիշատակի օրը, ակնհայտորեն, կնշանակվի մարտի 31-ին: Այդ օրը պորտուգալական ինկվիզիցիան պաշտոնապես դադարեցնում է իր գոյությունը: