Հպարտություն և խոնարհություն. ինչպես զանազանել

Հպարտություն և խոնարհություն. ինչպես զանազանելԴժվար է խորհել այն թեմայի շուրջ, որը չես կարող չափել, կշռել կամ որոշել: Երբեմն այնքան դժվար է տարբերել հպարտությունը արժանիքից, իսկ խոնարհությունը՝ պասիվությունից:

Ի՞նչն է ավելի լավ՝ հպարտանալ սեփական խոնարհությամբ, թե՞ սեփական հպարտությունը խոնարհեցնել: Ի՞նչն է նախընտրելի՝ գնալ առաջնագիծ՝ հպարտի պիտակ վաստակելու վտանգին դիմելով, թե՞ թաքնվել վերջին շարքերում՝ վայելելով պայմանական խոնարհի առավելությունները:

Հպարտների նախահայրը ուներ բազում արժանիքներ: Աստծո Խոսքը խոսում է դրանց մասին: Այո: Բայց նրան դրանց առկայության կամ ցուցադրության պատճառով չէ, որ երկնքից վտարում են: Նա երկնային թիմի կազմից վտարվեց, որովհետև փորձում էր զբաղեցնել ոչ իր տեղը:

Հպարտությունը միշտ հավակնում է ուրիշի տեղը զբաղեցնել: Հպարտությունը ցանկանում է  օգտագործել արժանիքները, որոնք Աստծո կողմից են նվիրվել՝ անձնական ծրագրերի իրականացման համար: Հպարտությունը միշտ նախանձում է հաջողության հասնողներին և ձգտում նրանց իրավունքները գրավել:

Մարդիկ Հիսուսին մեղադրում էին այն բանում, որ Նա Իրեն կոչում էր Աստծո Որդի: Նրանց աչքերում Նա հպարտ մեկն էր, Ով մահվան էր արժանի Իր հանդգնության համար: Նրանք չէին հասկանում, որ Նա իսկապես Աստծո Որդին էր, Ով Իր տեղում էր գտնվում և անում էր Իր գործը: Նրանք չէին կարող դրան հավատալ, որովհետև իրենք՝ հրեա լինելով, ապրում էին մի կյանքով, որ այդ կոչմանը չէր համապատասխանում: Եբրայերենից թարգմանաբար հրեա նշանակում է՝ Աստծուն երկրպագող:

Մարդիկ, ովքեր չգիտեն, թե իրենք ով են, հպարտության մեջ են մեղադրելու այն մարդկանց, ովքեր գիտեն, թե ով են իրենք:

Այսօր կարելի է խոնարհի համբավ ձեռք բերել՝ վտանգի չդիմելով, հակամարտության մեջ չմտնելով և, միևնույն ժամանակ, Աստծո կամքը չիրականացնելով: Իրական խոնարհությունը Աստծո կամքի իրականացման գործիքն է: Իրական խոնարհությունը իրենը չի որոնում, այլ՝ Աստծունը: Իրական խոնարհությունը Աստծո վրա է կենտրոնանում, ոչ թե մարդու:

Չկա ավելի մեծ խոնարհություն, քան անցնել կյանքն ու իրականացնել այն, ինչի մեջ Աստված է մեզ կանչել՝ չնախանձելով ուրիշի հաջողությանը և թույլ չտալով թե սատանային, թե ինքդ քեզ և թե այլ մարդականց գողանալու քո տաղանդներն ու պարգևները, որոնցով Աստված այնքան առատորեն օրհնել է մեզ բոլորիս:

Վադիմ Կալացեյ