Պայման, որը բերեց նրան Հիսուսին

Յուջինը մահմեդական էր, երբ որոշում է կայացնում մի փորձարկում անցկացնել իր կյանքում: Նա ինքն իր հետ պայման է կապում, որ կարդալու է Աստվածաշունչը, և եթե մեկ տարի անց իր կյանքը դեպի լավը փոխվի՝ ուրեմն կհետևի Քրիստոսին: Ահա, թե ինչ է հետո տեղի ունենում:

«Ես ծնվել եմ մահմեդական ընտանիքում: Մանկուց հետաքրքրված եմ եղել ֆուտբոլով: Իմ կյանքը փողոցում էր անցնում, ես կամ գնդակով էի խաղում, կամ չարաճճիություններ անում ընկերներիս հետ: Ընտանիքում վեճերը հաճախակի բնույթ էին կրում, այդ էր պատճառը, որ ես մեծանում էի փողոցում:

Այդ տարի, երբ ինձ հետ կատարվեցին հայտնի փոփոխությունները, ես մի քանի ընկերներիս հետ հայտնվել էի գիշերօթիկ դպրոցում՝ մեկ այլ քաղաքում: Մենք այնտեղ էլ էինք մեզ համար արկածներ գտել, որոնք ավարտվեցին նրանով, որ մեր ընկերներից մեկին հեռացրեցին դպրոցից, իսկ ես ստիպված էի ջանասիրաբար պարապել՝ դուրս չմնալու համար:

Դպրոցի ավարտին գնացի այդ հեռացված ընկերոջս տեսության: Նա ծայրահեղ ձևով փոխվել էր: Եվ այդ փոփոխությունները, որ տեսա նրանում, զարմացրին ու ոգեշնչեցին ինձ: Նա բացատրում էր, որ հավատացել է Հիսուս Քրիստոսին և առաջարկում ինձ էլ ընդունել Նրան:

Մեր երկրում դա լուրջ որոշում էր, ես կարող էի զրկվել իմ ընտանիքից: Հիսուսի հանդեպ հավատքի համար ինձնից կարող էին հրաժարվել:

Այդ պատճառով ես ինքս ինձ ասացի, որ ստուգում կանցկացնեմ՝ 6 ամիս շարունակ ջանասիրությամբ Աստվածաշունչ կկարդամ, և եթե իմ կյանքը սկսի փոխվել, ես այն կնվիրեմ Հիսուսին: Եթե ոչ, ապա կվերադառնամ իսլամին:

Եվ փոփոխությունները սկսեցին կատարվել: Նախ իմ բնավորությունը փոխվեց: Սկսեցի սեր և հարգանք դրսևորել ընտանիքիս նկատմամբ: Իմ տատիկը, ումից երբեք նման բան չէի սպասում, սկսել էր ասել, թե ես իր լավագույն թոռն եմ:

Ես ընդունեցի Քրիստոսին՝ որպես իմ Տեր և Փրկիչ: Ի զարմանս ինձ՝ իմ ընտանիքը ուրախացավ իմ ընտրությամբ և հավանություն տվեց դրան՝ տեսնելով փոփոխությունները, որ կատարվում էին իմ մեջ:

Հիմա ես ձգտում եմ պատմել Հիսուսի մասին հնարավորինս մեծ թվով մարդկանց: Արդեն կազմակերպել եմ Աստվածաշնչի ուսումնասիրության մի քանի խմբակներ: Եվ խնդրում եմ աղոթել ինձ համար ու իմ ժողովրդի՝ յաո ժողովրդի մեջ ավետարանչության համար: Մեր ժողովուրդը ցրված է ողջ երկրով մեկ, և նրանց մեջ այնքան քիչ են մարդիկ, ում հետաքրքրում է Հիսուսը:

Աղբյուր՝ gcshelp.org