Պատրաստվեք գերբնականին

Ե՞րբ է վերջին անգամ ձեզ այցելել Աստված, իսկ Նրա հրեշտակնե՞րը երբ են այցելել:

Նկատե՞լ եք, որ նրանք այցելում են կյանքի կոնկրետ պահերի.

. անխուսափելի փոփոխությունների ժամանակ,

. անցյալն ու սովորականը թողնելու ժամանակ,

. վտանգի դեպքում, երբ պետք է փոխել վայրն ու շրջապատը,

. Նրա հաջորդ հանձնարարությունը կատարելու համար:

Հրեշտակները այցելեցին Աբրահամին ու Ղովտին: Մեկը լվաց ոտքերը, մյուսը սեղան գցեց: Երկուսն էլ ուզում էին ծառայել ու պատիվ դրսևորել:

Հրեշտակները հյուրասիրության ու ոտքերի մաքրման կարիք չունեին: Երբ Աստված մեզ այցելում է, Նա ոչ թե մեր ծառայության կարիքն է ունենում, այլ ուղերձ է ունենում մեզ համար: Եվ հաճախ այդ ուղերձը փոխում է մեր կյանքի ողջ սովորական ընթացքը:

Պետք է թողնել անցյալը ու պատրաստվել նորին:

Արդյոք կարելի՞ է պատրաստ լինել արմատական փոփոխությունների: Փոփոխությունները ուրախությամբ ընդունելու ունակությունը չի մտնում մարդու բնածին հատկանիշների ցուցակի մեջ: Հատկապես կանանց մոտ:

Մենք անում ենք ամեն բան, որպեսզի խարսխենք անցյալն ու ներկան, միայն թե ոչինչ չփոխենք: Մենք անգամ սովորում ենք սգալ մեր անցյալը «ուրախությամբ», միայն թե ոչ ոք մեզ չզրկի դրանից:

Զոհերը գտնում են ուժ անցյալից՝ նորից ու նորից թերթելով պատմության ու լուսանկարների ալբոմների էջերը: Իսկ հաղթողները բացում են ուժի աղբյուրները՝ ապագայի տեսիլքի մեջ:

Աբրահամը կորցնելով ամեն ինչ Ղովտի պատճառով՝ նայեց շուրջը ու որոշեց իր ապագան: Իսկ Ղովտին անհրաժեշտ էր հրեշտակների ուժով հրել դուրս իր առօրյայից՝ վտանգից ազատելու համար, այնուամենայնիվ` նրա ընտանիքը կործանվեց անցյալից կախված լինելու պատճառով:

Հնազանդությունը… ուշացած հնազանդությունը… Ի՜նչ կկատարվեր, եթե Հիսուսը դանդաղեր ու ուշանար մի քանի հազարամյակ… եթե հրաժարվեր Խաչից… եթե Մարիամն ասեր հրեշտակին՝ «Օ՜, դա անհեթեթություն է»…

Ես դեռ պետք է սովորեմ ու սովորեմ, որպեսզի Սառայի նման չծիծաղեմ իմ սրտում այն ուղերձների վրա, որոնք հրեշտակներն են բերում: Ես դեռ պետք է ջանամ ու ջանամ, որպեսզի ուրախությամբ ու վճռականությամբ ասեմ «այո» փոփոխություններին:

Լուսանկարների ալբոմները լավն են, եթե ուզում ես շնորհակալություն հայտնել անցյալի համար: Բայց դրանք դավաճանաբար կստիպեն քեզ դոփել տեղում՝ մնալու անցյալի հիշողությունների ու ափսոսանքի մեջ:

Մարդիկ հիասքանչ են՝ ինչպես պարգև, եթե նրանք օգնում են քեզ փոփոխությունների հարցում: Բայց նրանք ասես ոտքի կապանքներ լինեն, եթե հետ են կանգնեցնում քեզ առաջ շարժվելուց՝ հիշեցնելով, որ դեռ պետք է վայելել անցյալի ձեռքբերումները:

Ղովտին անհրաժեշտ էր փախչել հարթավայր՝ իր հոգին փրկելով անցյալից, բարձրանալ լեռը… բայց նա հրաժարվեց:

Աբրահամին անհրաժեշտ էին երկինքն ու աստղերը, որպեսզի գիտակցեր իր ապագայի մեծությունը, նաև անհրաժեշտ էին լեռների գագաթները, որպեսզի մտներ իր ապագայի մեջ:

Փոփոխությունները հաճախ սկսվում են անապատից: Եվ Աստված հատուկ է դա թույլ տալիս, որ մենք, այնուամենայնիվ, տեսնենք, թե ինչպես է այն վերածվում ծաղկուն այգու, ու ինչպես են գերբնականորեն բացվում ջրի աղբյուրները:

Հիսուսը սկսեց անապատից: Աբրահամին բաժին հասավ ավելի վատ հողակտոր, քան Ղովտին:

Եվ ինչպե՞ս ավարտվեց նրանց անապատը…

Իսկ դուք լսո՞ւմ եք հիմա անապատում կանչողի ձայնը. պատրաստեք Տիրոջ ճանապարհը ձեր կյանքում:

Դուք տեսնո՞ւմ եք, ինչպես է Նա ուղարկել ձեզ մոտ հրեշտակին, որպեսզի զինի ձեզ փոփոխությունների մասին Խոսքով:

Պատրաստվեք գերբնականին, հարթեցրեք ուղիները, լցրեք դատարկությունները, թույլ տվեք Տիրոջը՝ տանելու ձեզ նոր ճանապարհներով:

Սվետլանա Սպիվակովա