Նա սպասում է, որ աղաղակենք Իրեն

Եկեղեցու պատմության ընթացքում ամենամեծ արթնությունները հաջորդել են հոգևոր խավարի ժամանակաշրջանին, երբ մարդկանց փոքր, հուսաբեկ խմբեր հոգևոր արթնության էին փափագում: Նախքան Աստծո Հոգու հորդումը անհրաժեշտ է, որ մարդկանց սրտերը հորդեն Աստծո առաջ: Հունձքին պետք է նախորդի աղոթքի արթնությունը:

Սուրբ Հոգին սպասում է, որ Աստծո մարդիկ աղաղակեն Իրեն: Նա գիտի մեր հանգամանքները և փափագում է ազատագրել մեզ:

Երբ Աստված Մադիամի անապատում հանդիպեց Մովսեսին, ասաց նրան. «Տեսա իմ ժողովրդի չարչարանքը… նրանց աղաղակը լսեցի… նրանց նեղությունները իմացա. և իջա նրանց եգիպտացիների ձեռքիցն ազատելու» (Ելից 3.7-8):

Երկու պայման է անհրաժեշտ, որ Աստված ազատագրի Իր ժողովրդին:

Առաջինը՝ պետք է սպասենք Նրա ժամանակին: Աստված գիտեր Իսրայելի որդիների վիճակը, բայց Նա փրկություն խոստացավ չորս հարյուր տարվա գերությունից հետո (Ծննդոց 15.13-14): Աստված երբեք չի ուշանում, ոչ էլ հապաղում է, Նա միշտ հասնում է ժամանակին:

Երկրորդ՝ երբ Աստված պատրաստվում է գործել Իր ժողովրդի մեջ, միշտ նրանց մղում է աղոթքի: Թեև Աստված ինքիշխան է, բայց ուզում է Իր աստվածային ծրագրի մեջ ներգրավել նաև մարդուն: Ուստի Նա սպասում է, որ աղաղակենք Իրեն: Նա նույնիսկ մեր կյանքում թույլ է տալիս այնպիսի իրավիճակներ, որոնք մեզ մղում են աղոթքի և մեր ամբողջ սրտով Իրեն փնտրելու:

Սեմի Թիփիթ