Գիտական ճշմարտություններ՝ ըստ արդար Հոբի

Արդար Հոբը մեծահարուստ, բայց նաև հասարակ մեկն էր: Նա ապրել է դարեր առաջ: Այն, ինչ նա գրի է առել Աստծո հետ զրույցի ժամանակ, կարող էր պատիվ և համընդհանուր ճանաչում բերել այն ժամանակի անգամ ամենախոշոր գիտնականին:

Հոբի կողմից գրանցված աստղերի անվանումները զարմացնում են իրենց ճշգրտությամբ: Իսկ այդ ժամանակ ո՞վ կարող էր իմանալ այդ գաղտնիքները: Իհարկե, ոչ ոք, բացի Աստծուց:

Հոբը գրել է նաև, որ աստղերը չեն մնում նույն տեղում, այլ մշտապես գտնվում են շարժման մեջ: Իսկ Եսայա մարգարեն Քրիստոսի ծննդից 700 տարի առաջ ասել է. «Նա է երկրի շրջանի վրա նստողը…» (Եսայա 40.22):

Այս բառերով մարգարեն պարզ վկայել է, որ երկիրը կլոր է և ոչ տափակ, ինչպես պնդում էին գիտնականները մինչև 16-րդ դարը:

«Сила Истины» գրքից