Ձախողումը անառակ որդուն դարձրեց իրական որդի. Ռայնհարդ Բոնկե

Ձախողումը անառակ որդուն հնարավորություն տվեց իսկապես որդի լինել՝ բառի բուն իմաստով:

«Որդիս մեռած էր և կենդացավ»: Այս հայրը կորցրել էր իր որդուն` նախքան վերջինս կլքեր հայրական տունը: Որպես որդի՝ նա մահացած էր, անգամ երբ սեղանի շուրջ հաց էր ուտում հոր կողքին նստած:

Բայց երբ կոտրվեց և հազիվհազ տուն եկավ՝ որպես արդեն ջախջախված մեկը, նա դարձավ կենդանի զավակ: Միայն այդ ժամանակ, ոչ մինչև դա, նա իսկապես ստացավ որդու կարգավիճակ: Նախկինում երբ ապրում էր իր հայրական տանը, նա չէր ստացել ոչ մատանի, ոչ լավագույն պատմուճան, ոչ նրա պատվին խնջույք էր կազմակերպվել, ոչ էլ երաժշտության ու ցնծության ձայն կար այդ տանը:

Հայրը չէր կարող ուրախ լինել որդու այն տեսակով, ինչպիսին որ նա կար նախկինում՝ հարմարության ձգտող, սնապարծ ինքնավստահ ու անկախ մեկը, ով շատ քիչ էր մտածում ծեր հոր մասին, ում արհամարհում էր՝ որպես հետամնաց հոր:

Բայց երբ նա վերադարձավ տուն ու տեսավ, թե ինչպիսին է իր հոր սերը, այդժամ սովորեց որդի լինել (Ղուկաս 15): Փրկություն՝ նշանակում է, որ մարդկային ձախողումը դեռևս վերջը չէ:

Աստված օրհնի ձեզ: