«Կարոլ. մարդ, ով դարձավ Հռոմի պապ» (ֆիլմ)

30-ական թվականներ. Լեհաստան: 10-ամյա Կարոլ Վոյտիլան լի է ուրախությամբ և հույսով, որոնք, սակայն պարբերաբար սկսում են մարել:

Սկզբում մահանում են մայրն ու եղբայրը, այնուհետ սկսվում է պատերազմը: Մարդիկ հեռանում են երկրից՝ փորձելով փրկել սեփական կյանքը: Հայտնվում են նախադրյալներ հրեաների հետապնդումների համար:

Այս բոլոր իրադարձությունները խթան են դառնում Կարոլի վերափոխմանը:

Նրա կյանքը մշտական պայքար է, որն ի վերջո բերում է քահանա դառնալու որոշմանը: Այնուհետ՝ 1978թ-ին, դառնում է մի մարդ, ով քաջ ծանոթ է ողջ աշխարհին, մեկը, ով առավել պայծառ է դարձնում մեր դարաշրջանը, մեկը, ով փոխում է պատմության ողջ ընթացքը…

Ռեժիսոր՝ Ջակոմո Բատտիատո:

Դերերում՝ Մեթթ Կրևեն, Մալգոզիա Բելա, Պյոտր Ադամչիկ, Կեն Դյուկեն: