Սեր պահանջողը. Քլայվ Լյուիս

Երբ ոչ հաճելի մարդը անդադար սեր է պահանջում, վիրավորվում է, կշտամբում, գոռում կամ լուռ «տաշում» մտերիմներին, վերջիններս իրենց մեղավոր են զգում (ինչն էլ հենց նա ուզում էր), բայց իրականում ոչինչ էլ փոխել չեն կարող: Սեր պահանջողը կացնահարում է ճյուղը, որի վրա չէր էլ հասցրել նստել:

Եվ եթե հանկարծ մեր ներսում տաքանում է ինչ-որ մի քնքշանք նրա նկատմամբ, նա անմիջապես ոչնչացնում է այն ագահությամբ ու բողոքներով: Իսկ ապացուցել մեր սերը մենք պարտավոր ենք՝ չարախոսելով նրա թշնամիներին. «եթե դու սիրեիր ինձ, կհասկանայիր, թե ինչ եսասեր է քո հայրը…», «եթե սիրեիր ինձ, կօգնեիր գլուխ հանել քրոջդ հետ ծագած խնդիրներից…», «եթե սիրեիր ինձ, թույլ չէիր տա, որ ինձ հետ այդպես վարվեին…» և այլն…

Եվ սպանես էլ՝ նրանք չեն տեսնի պարզ ու ուղիղ ճանապարհ…

Հատված «Սեր» ստեղծագործությունից