Քաջալերանքի պարգևը

Քաջալերանքի պարգևըՄի հաշվապահ, ով երկար տարիներ աշխատում էր մի ընկերությունում, ինքնասպանություն է գործում:

Ընկերության տնօրինությունն ու աշխատակազմը, շփոթված այս ամենից, փորձում են հասկանալ եղելության պատճառը:

Ուսումնասիրում են նրա գործերն ու բացահայտում, որ այդ ընթացքում ընկերությունում որևէ ֆինանսական խնդիր չի եղել, նրա գործերի հետ կապված նույնպես ամեն բան կատարյալ է: Ուստի ինչու՞մն է խնդիրը…

Բայց ահա այս որոնումների մեջ գտնում են մի գրություն՝ հետևյալ նախադասությամբ՝ «Իմ աշխատանքային երեսուն տարիների ընթացքում ես ոչ մի անգամ քաջալերանքի խոսք չլսեցի»…

Բոլորն էլ ցանկանում են քաջալերված ու գնահատված լինել:

Այնպես որ, մեզնից յուրաքանչյուրը պետք է «իր հետ վերցնի» քաջալերանքի իր պարգևը և տանի ամենուր:

Հատկապես այն շատ օգտագործեք ձեր տներում:

Նույնիսկ երբ Հիսուս բժշկեց տասը բորոտներին, և միայն մեկը վերադարձավ շնորհակալություն հայտնելու, Նա հարցրեց՝ «Որտե՞ղ են այն մնացած ինը»:

Մարդի՛կ, քաջալերե՛ք միմյանց, շնորհակալությո՛ւն հայտնեք, օգնե՛ք, ժպտացե՛ք, գրկե՛ք, ուշադի՛ր լսեք, երբ խոսում են ձեզ հետ:

Մի՛ մոռացեք ամեն օր ժպտալ մարդկանց, որ նրանք էլ ժպտան ձեզ և ուրիշներին:

Ըստ christianstories.com-ի