Մեր ամուսնությունը նորոգվեց սրբության պողոտայում

tipit Նոր դարձի եկած ժամանակս մի բարեպաշտ ծառայող, մոտենալով ինձ, հարցրեց. «Տեսնո՞ւմ ես ձեռքերիս բծերը»:

Ասացի՝ ոչ:

Ձեռքերը լույսին պահելով՝ կրկնեց հարցը: Այս անգամ արդեն տեսա: Ինչքան ձեռքը մոտեցնում էր լույսին, այնքան լավ էին երևում բծերը: Դա արթնության բուն էության մի կատարյալ օրինակ է: Աստծո փառքի բացահայտ լույսի շողերի ներքո ավելի պարզորոշ են երևում մեր սրտի բծերը: Մեզ միայն մեկ բան է մնում անելու. ապաշխարել:

1980թ-ին կինս ծրագրել էր ինձ հետ առաջին անգամ Ռումինիա մեկնել: Տեղյակ լինելով այնտեղի արթնությանը՝ մենության պահերին նա Աստծո սրբության մասին էր սերտում: Մի երեկո նա համոզվել էր, որ Աստված իր կյանքում խորունկ կերպով է գործում: Հաջորդ 3-4 օրերին, խոսելով Աստծո սրբության մասին, Սուրբ Հոգին մեր սրտում խոր ապաշխարություն առաջ բերեց: Տեսնելով Աստծո սրբությունը՝ մենք տեսանք նաև մեր անցյալի սխալները, որոնք չէինք խոստովանել և որոնցից չէինք ապաշխարել:

Թեպետ մեր ամուսնությանը երբեք լուրջ վտանգ չի սպառնացել, սակայն ապաքինման կարիք ունեցող բազում խնդիրներ ունեինք: Մենք, ավելի քան երբևէ, շիտակ ու անկեղծ դարձանք միմյանց հանդեպ և ներողություն խնդրեցինք իրարից մեր արած սխալների համար: Ապաշխարեցինք, և Աստված սքանչելիորեն նորոգեց մեր ամուսնությունը: Շատ վերքեր բուժվեցին, ու մեր սիրո մեջ նոր թարմություն վայելեցինք:

Մեզ նվիրեցինք Աստծո սրբությունը ճանաչելու մեջ աճելուն: Այդպես Աստված մեզ միմյանց հանդեպ շիտակ պահեց: Մենք ընթացանք սրբության պողոտայով, իսկ Աստված շարունակեց մաքրել մեզ:

Այս ընթացքը կամբողջանա միայն այն ժամանակ, երբ Հիսուսին դեմ առ դեմ տեսնենք: Հենց այդ պահին է, որ Նրա նման կատարյալ ենք լինելու. լինելու ենք Նրա նման:

                                                                  Հատված Սեմի Թիփիթի «Կրակը քո սրտում» գրքից