«Բարի Սամարացի». առակ (տեսանյութ)

Բարի սամարացի. առակ (տեսանյութ)«Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով. Եվ ավազակների ձեռք ընկավ, նրանք էլ մերկացրին նրան՝ և խոցոտեցին նրան, կիսամահ թողեցին գնացին։  Եվ դիպվածով մի քահանա էր իջնում նույն ճանապարհով, և նրան տեսավ՝ անցավ։  նույնպես էլ մի Ղևտացի այն տեղը հասավ եկավ և տեսավ՝ անցավ։ 

Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ և նրան տեսնելով՝ գթաց։ Եվ մոտ եկավ՝ նրա խոցերը փաթաթեց՝ վրան ձեթ և գինի ածելով. և իր անասունի վրա դրած տարավ նրան մի իջևան, և նրան հոգ տարավ։ Եվ հետևյալ օրն, երբ որ այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց և իջևանի տիրոջը տվեց և ասաց նրան. Դրան հոգ տար, և ինչ որ ավելի ծախք անես, ես միյուս անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ։ 

Հիմա այն երեքից ո՞րն է երևում քեզ՝ թե ընկեր է եղել այն ավազակների ձեռք ընկած մարդին։ 

Նա էլ ասաց. Նա՝ որ ողորմություն արավ նրան։ Ապա Հիսուս նրան ասաց. Գնա, դու էլ այնպես արա»:

Ղուկաս 10.30-37