Նախանձի մասին

Նախանձի մասին«Եվ ես տեսա բոլոր աշխատությունը և բոլոր հաջող գործքը, որի համար մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն և քամիի աշխատանք» (Ժողովող 4.4):

Ֆրանսիացի թատերագիր Ֆլես Ռենարը երբ գրում է իր «Հանապազօրյա հացը» կատակերգությունը, այն մեծ հաջողություն է ունենում: Մի քանի օր անց պիեսի հեղինակը հանդիպում է իր թատերագիր ընկերներից մեկին՝ Պետրոս Վեբերին: Վեբերը նախանձում էր Ռենարին, ուստի հեգնանքով ասում է նրան. «Ռենա՛ր, լավ է թխվել քո «Հանապազօրյա հացը»»:

«Շնորհակա՛լ եմ,- պատասխանում է Ռենարը,- բայց ինձ թվում է, որ դու այն չես մարսել»: Նրա ընկերը իրավամբ «չէր մարսել» իր պիեսը: Վեբերը դժգոհ էր, որ իր ընկերը այդպիսի մեծ հաջողություն ուներ:

Այո, մարդիկ նախանձում են մեկ մեկու: Նախանձը բարկության, դիմացինի առավելությունից ծագող տխրության զգացում է:

Նախանձն է բազում չարիքների արմատը և ամեն բարիքի թշամին: Նախանձի պատճառով Աբելը սպանում է Կայենին, Եսավը հետապնդում է Հակոբին, Սավուղը հետամուտ է լինում սպանելու Դավթին, և շատ այլ չարիքներ աշխարհում գործվում են նախանձից դրդված:

«Բայց նա, որ իր եղբորն ատում է, խավարումն է և խավարի մեջ է ման գալիս և չգիտի, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրեց նրա աչքերը» (Ա Հովհաննես 2.11):

Այնպես որ, շնորհակալ եղիր այն դիրքի համար, որ Տերը քեզ շնորհել է, պահիր ամենը, ինչ Աստված տվել է քեզ: Մի նախանձիր նրանց, ովքեր բարձր են քեզնից պատվով և բարեկեցությամբ: Ինչի մեջ կանչված ես և ինչում որ կաս, դրանով էլ շնորհակալ եղիր: Նրանց, ովքեր պատվով են օժտված Աստծուց և մարդկանցից, դու էլ պատվիր: Քանզի ոչ ոք չի կարող քննել մարդկային սիրտը, բայց միայն Աստված: Ամեն իշխանություն և պատիվ Աստծուց է:

Վերջիվերջո՝ «սերը չի նախանձում» (Ա Կորնթացիս 13.4):

Պ. Կ. Շատրով