Լինել մեկը, ում Աստված կանչել է ձեզ լինելու

nature-Երբ խոսում ենք կոչման մասին, ի՞նչ նկատի ունենք: Շաբաթը երեք անգամ եկեղեցի այցելել և հնազանդ լինել եկեղեցու առաջնորդների՞ն, թե խոսում ենք ավելի մեծ ու ռիսկային բաների մասին:

Երբ Աստված Աբրահամին կանչեց ծառայության մեջ, ինչի՞ հետ Աբրահամը ստիպված եղավ առնչվել: Առաջինը, ինչին նա և ամեն մեկը, ով Աստծուց է կանչված, առնչվում է, դա միայնակությունն էր, մտերիմների և հարազատների կողմից չհասկացված լինելը: Աստված ծրագիր ուներ Աբրահամի, Հովսեփի, Դավթի համար և քեզ համար նույնպես ունի: Արդյոք դու դա գիտե՞ս քո անձնական փորձով:

Ծնողներն իրենց ծրագիրն ունեն երեխաների համար, նրանք կրթության են տալիս իրենց զավակին երաժշտության բնագավառում, բժշկության կամ մեկ այլ: Ծառայողներն էլ իրենց հերթին, տեսնելով հավատարիմ քրիստոնյայի, ջանում են նրան դարձնել իրենց ձեռքի տակ եղող մեկը, որովհետև նա հավատարիմ է և հնազանդ: Իսկ շատերը չենթադրելով, որ իրենցից գողանում են իրենց իսկ կոչումը՝ ստիպում են իրենք իրենց լինել մեկը, ով չպետք է լինեն… Կյանքի իմ ճանապարհին ես հանդիպել եմ քրիստոնյաների, ովքեր վաղուց է իրենց կյանքով չեն ապրում և անում են այն, ինչ իրենց սրտով չէ…

Եղբա՛յր, քո՛ւյր, ընկե՛ր, իսկ դու գիտե՞ս, թե որն է քո կոչումը: Դու գիտե՞ս, թե ինչն է քեզ մոտ ամենալավը ստացվում, և ինչից ես դու ստանում մեծագույն հաճույք և ուրախություն:

Եթե՝ այո, ապա դու փառավորում ես մեր Աստծուն, իսկ եթե դու ատում ես այն, ինչ անում ես, ապա ուշ թե շուտ դու կբարկանաս եկեղեցու և Աստծո վրա:

Ծնողնե՛ր, ծառայողնե՛ր, խնդրում եմ, օգնեք ձեր երեխաներին և խնամակալներին՝ գտնելու այն, ինչ իրենց մոտ լավագույնս է ստացվում անել, որովհետև դրանից էլ կախված կլինի ձեր հաջողությունը:

Եթե Աստված կանչում է ծառայության մեջ, ապա անպայման դուք կհանդիպեք խնդիրների և այլ մարդկանց անհասկացողությանը: Հաջողակ մարդը երբեք չի նստի հանգիստ, նա կարիք ունի առաջ շարժվելու:

Եթե ցանկանում եք հաջողության հասնել ծառայության, աշխատանքի մեջ, ապա պատրաստ եղեք ամեն ինչի և մի վախեցեք մարտահրավերներից: Ես անձամբ գիտեմ, թե ինչ է նշանակում դուրս գալ հարմարավետության գոտուց՝ իրական ուրախություն և օրհնություններ վերագտնելու համար:

Ամեն օր մենք պետք է նման որոշումներ կայացնենք, և դրանցից էլ կախված է մեր վաղվա օրը:

Եթե Աստված կանչել է ձեզ մի ծառայության մեջ, ապա առաջինը, ինչ դուք կզգաք, դա համոզվածությունն է այն բանում, որ դա Աստված է ասել:

Հասե՛ք հաջողության, մի վախեցեք դժվարություններից և ապրեք երջանիկ…

Վալենտին Օպրյա