Աստվածաշնչյան 10 խոսքեր, որոնք հիշեցնում են գոհության կարևորության մասին

gohՄի՛ մոռացեք Աստծուն շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ Նա արել է ձեր կյանքում:

«Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն, ահով և երկյուղածությամբ։ Որովհետև մեր Աստվածը փչացնող կրակ է» (Եբրայեցիս 12.28-29):

«Տերն է իմ զորությունը և իմ վահանը, իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա ինձ օգնություն եղավ: Իմ սիրտը ցնծում է, և ես իմ օրհնությունովը փառաբանում եմ Նրան» (Սաղմոս 28.7):

«Ես կգովեմ Աստծո անունը երգով և կփառաբանեմ Նրան գովաբանությունով» (Սաղմոս 69.30):

«Ուրեմն ինչպես Քրիստոս Հիսուս Տերն ընդունեցիք՝ նրանում գնացեք. արմատացած և նրանում շինված և հավատքումը հաստատված, ինչպես որ սովորեցիք՝ աճելով նրանում գոհությունով» (Կողոսացիս 2.6-7):

«Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանումը պիտի լինի» (Սաղմոս 34.1):

«Մտեք Նրա դռները գոհությունով, Նրա սրահները՝ փառաբանությունով: Գոհացեք Նրանից և օրհնեցեք Նրա անունը» (Սաղմոս 100.4):

«Բայց ես օրհներգության ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ, արած խոստմունքս պիտի կատարեմ, փրկությունը Տիրոջն է» (Հովնան 2.10):

«Բայց պոռնկություն և ամեն պղծություն կամ ագահություն թող չանվանվի ձեզանում՝ ինչպես սուրբերին կվայելի։ Եվ գարշություն, կամ հիմար խոսքեր, կամ խեղկատակություն, որ չեն վայելում. այլ մանավանդ գոհություն» (Եփեսացիս 5.3-4):

«Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսումը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.18):

Ըստ ieshua.org-ի