Ինչպես վերականգնել սերը ընտանիքում

Երբ ամուսինս ու ես եկանք Աստծուն, այդ ժամանակ արդեն երեք տարի էր՝ ամուսնացած էինք: Նա խաղատուն ուներ, գիշերային ակումբներ ուներ: Ես Աստծուն եկա՝ սրտումս մի մեծ ցավ. երբ չէի քնում գիշերները՝ չիմանալով, թե ուր էր ամուսինս… որոնում էի նրան՝ հանդիպելով ավազակախմբերի հետ, վերապրում էի դավաճանություն…

Բայց մի օր նման հպարտ ու ամբարտավան մարդու կյանքում եկան փոփոխություններ: Տերը այցելեց նրան: Մի գիշերվա ընթացքում Տերը փոխեց նրան: Նա սկսեց ներողություն խնդրել: Արտաքինից ես տեսնում էի փոփոխություններ, բայց վիրավորանքը պարզապես խլացել էր, ոչ թե անհետացել. այն դեռ իմ մեջ էր:

2000 թվականին իմ ամուսինը մեքենայի ղեկին էր, երբ վթար տեղի ունեցավ: Մեր ավագ դուստրը մահացավ: Եվ այդ պահին իմ ներսի ամբողջ վիրավորանքն ու չներումը դուրս եկան ջրի երես:

Մի պահի ես հասկացա, որ ատում եմ իմ ամուսնուն այն բոլոր ցավերի համար, որ նա հասցրել էր ինձ: Եվ հանկարծ լսեցի մի մեղմ ձայն. «Որոշում կայացրու՝ ներել, և ես կբուժեմ քո սիրտը»:

Ես չգիտեմ, թե այդ ժամանակ ինչպես որոշեցի ներել: Մտնում էի ծածուկ սենյակ՝ մեքենայի մեջ, աշխատավայրում… ու գոռում էի, շշնջում էի, աղաղակում էի, կամ ուղղակի ասում. «Ես ներում եմ իմ ամուսնուն»: Սիրտս ցավից կտոր-կտոր էր լինում, բայց շուրթերս նույնն էին կրկնում:

Եվ ես որոշում կայացրեցի…

Վիրավորանքը՝ սեփական հոգու բռնությունն է:

Բժշկված ցավն ունի նաև դրական հետևանքներ. դուք ունակ եք դառնում սրտացավ լինելու ուրիշներին, իմանում եք՝ ինչպես պաշտպանել ինքներդ ձեզ ցավի հարձակումներից, դուք կարողանում եք ցավին պահել ձեզնից որոշակի հեռավորության վրա՝ թույլ չտալով մոտենալ:

Գիտակցում. պատասխանատվության ընկալում. որոշում.

Ես ինձ համար 5 սկզբունք եմ առանձնացրել, թե ինչպես վերականգնել սերն ընտանիքում.

  • Ընդունել
  • Ճանաչել
  • Հարգել
  • Օգնել
  • Ներել. ամենի հիմքը:

Որոշում կայացրու՝ ներել:

Նայիր Հիսուսին Խաչի վրա, Ով առաջինն է ներել:

Հաճախ մենք գիտենք, որ ցավ ենք բերում: Բայց Հիսուսը խնդրում էր, որ Հայրը ներեր մեզ:

Երբ դու մեղադրում ես ամուսնուդ, այդպիսով մեղադրում ես Աստծուն:

Երբ դու չես ներում որևէ մեկին, այդպիսով դու չես ներում ինքդ քեզ:

Մեզ նախապես ամեն բան ներված է, Աստված նախապես է մեզ ներել ամեն բան: Ես ներել եմ ու երբ հիմա նայում եմ իմ ամուսնուն, վերապրում եմ անպայմանական սեր:

Երբ դու ներում ես, բեռն ընկնում է ուսերիցդ, ու գալիս է թեթևությունը:

Իսկ եթե սրտումդ դեռ վիրավորանք կա, որոնիր երկրպագություն. քեզ անհրաժեշտ է Աստծո ներկայությունը:

Ես ներել եմ:

Երբ Սուրբ Հոգին եկավ, ես հանկարծ գիտակցեցի կյանքի գեղեցկությունը իմ ամուսնու հետ, հասկացա, որ նա ամենաթանկ մարդն է իմ կյանքի: Հինգ րոպե առաջ ես ատում էի նրան ու մեղադրում ամեն ինչում, բայց հինգ րոպե անց Աստված փոխեց ինձ:

Սվետլանա Սպիվակովա