Իմաստուն ծերունին ու միամիտ երեխաները

Իմաստուն ծերունին ու միամիտ երեխաներըՄի ժամանակ մի ծեր մարդ էր ապրում: Երեկոյան նրա տան մոտ հավաքվում և խաղում էին երեխաներ:

Խաղն ուղեկցվում էր  բարձր աղաղակներով:  Ծերունուն դա դուր չէր գալիս, և նա գտնում է ելքը այդ աղաղակներից ազատվելու:

Մի օր նա հրավիրում է երեխաներին իր մոտ հյուր, ասում է, որ շատ է սիրում լսել երեխաների ձայները և խոստանում է ամեն մեկին տալ  50 ցենտ, եթե նրանք գան նաև վաղը:

Երեխաները հաջորդ օրը գալիս են ու խաղում ավելի ուրախ և ավելի բարձր աղաղակներով: Ծերունին վճարում է նրանց ու խոստանում վճարել նաև հաջորդ երեկո: Բայց հաջորդ երեկո երեխաները ստանում  են ոչ թե 50, այլ 25 ցենտ: Երրորդ երեկոյան ծերունին վճարում է 15 ցենտ՝ բացատրելով, որ իր փողերը վերջանում են:

«Մտածե՛ք, խնդրում եմ,- հարցնում է նա,- կհամաձայնվե՞ք վաղը վերադառնալ և խաղալ նորից, եթե ես ձեզ վճարեմ 10 ցենտ»: Չափազանց հիասթափված` երեխաներն ասում են, որ այլևս չեն գա, քանի որ չարժե ինչ-որ 10 ցենտի համար այդքան ջանք անել:

Ըստ adme.ru-ի