Հուդայի Առյուծը

4d5Հիսուսը (Յեշուան) պատկերվում է որպես առյուծ՝ Հուդայի ցեղից: Առյուծի կերպարը զորության և հաղթանակի խորհրդանիշ է: Դա Մեսիայի կերպարն է՝ որպես հաղթող Արքայի:

«Եվ երեցներից մեկն ասաց ինձ. լաց մի լինի, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է՝  Դավթի Արմատը, որ գիրքը բանա և նրա յոթը կնիքները լուծի» (Հայտնություն 5.5):

Առյուծի կերպարը նաև ցույց է տալիս Հիսուսի ծագումը Հուդայի և Դավթի գծով: Դավիթը հաղթող և գրավող Արքայի նախատիպն է: Հիսուսը Դավթի հետնորդն էր, ով էլ իր հերթին Հուդայի հետնորդն էր:

Հիսուսն ունի թագավորական հեղինակություն երկրի վրա Հուդայի և Դավթի հետ՝ Աստծո ուխտերի հետևանքով:

Մեսիայի նկարագրությունը` որպես Հուդայի ցեղի Առյուծի, Հայտնության մեջ հղում է Ծննդոց գրքում Հուդայի օրհնություններին:

«Առյուծի ձագ է Հուդան. որդյակ իմ, կողոպուտից ելար։

Ծունկ կրկնեց՝ պառկեց առյուծի պես և մատակ առյուծի պես. ո՞վ կզարթնեցնի նրան։

Չպակասի իշխողությունը Հուդայից և օրենսդիրը նրա ոտքերի մեջտեղից.

մինչև որ Սելովը գա, և նրանն է ժողովուրդների հնազանդությունը» (Ծննդոց 49.9-10):

Մեսիայի կերպարի մասին՝ որպես Հուդայի ցեղից ծագող հաղթող Արքայի, խոսվում է Ծննդոցի առաջին և վերջին գլուխներում: Այս մեսիական թեման նկատվում է Սուրբ Գրքի սկզբից մինչև վերջ: Հրեական «Առյուծ Արքայի» թեման հաջորդականություն է տալիս աստվածաշնչյան ողջ պատմությանը:

«Ժողովուրդների հնազանդությունը» մարգարեական ակնարկ է ապագայում Ավետարանի տարածվելուն՝ «հավատքի հնազանդության համար ամեն ազգերի մեջ» (Հռոմեացիս 1.5): Այն փաստը, որ Հուդայի օրհնության մեջ կա ժողովուրդների մասին ակնարկ, որոնք հնազանդվում են Աստծուն և Արքային, վկայությունն է Աստծո նախասահմանած ծրագրի:

Բացի այդ, Հիսուսը նկարագրվում է ոչ միայն որպես մռնչացող առյուծ, այլև որպես «գառ, որ տարվում է մորթվելու»: Մեսիայի նման երկակի պատկերումը, որպես տառապող Ծառայի և հաղթող Արքայի, կրկնվում է ողջ Սուրբ Գրքի մեջ: Միաժամանակ Հիսուսը Աստծո Որդին է և Դավթի որդին (Հռոմեացիս 1.3-4):

Նա Իսրայելի Արքան է և Եկեղեցու Գլուխը (Հովհաննես 12.13, Եփեսացիս 1.23):

Աշեր Ինթրեյթեր